• Latest news

Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցի մասին

27 հունվարի, 2021  23:26

SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պլիտիդեպսին (ապլիդին) դեղամիջոցը գրեթե 30 անգամ ավելի արդյունավետ է, քան ռեմդեսիվիրը: Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Science ամսագրում:

Պլիտիդեպսինը eEF1A մոլեկուլի ինհիբիտորն է՝ 1-ալֆա էլոնգացիայի գործոնը, որն առանցքային դերակատարում ունի սպիտակուցների սինթեզում: Այս դեղամիջոցը կիրառվում է բազմակի միելոմայի դեմ պայքարում, այն նաեւ թեստավորել են կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում որպես COVID-19-ի բուժման միջոց:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են աֆրիկական կանաչ կապիկի երիկամներից վերցված Vero E6 բջիջների գծում կորոնավիրուսի ռեպլիկացիան ճնշելու դեղամիջոցի ունակությունը: Պլիտիդեպսինը 9 անգամ ավելի արդյունավետ է եղել տերնատին-4-ից եւ 87,5 անգամ ավելի արդյունավետ է եղել, քան զոտատիֆինը: Ե՛վ տերնատին-4-ը, ե՛ւ զոտատիֆինը նույնպես սպիտակուցների սինթեզի ինհիբիտորներ են եւ օժտված են կորոնավիրուսի դեմ ազդեցությամբ: Մարդու բջիջներում պլիտիդեպսինը 27,5 անգամ ավելի արդյունավետ է, քան ռեմդեսիվիրը:

Հետազոտողների ենթադրությամբ՝ պլիտիդեպսինը մյուս դեղամիջոցների համեմատությամբ օժտված է մարդու թոքերի բջիջներում ամենաուժեղ հակավիրուսային ակտիվությամբ: Դրանից բացի, այն, ամենայն հավանականությամբ, տոքսիկ չէ, չնայած բացասաբար է ազդում բջիջների աճի եւ կիսվելու վրա՝ ապահովելով ցիտոստատիկ էֆեկտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է