• Latest news

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ գել լաքի պատճառով (ֆոտո)

14 փետրվարի, 2021  16:49

Այս լուսանկարում ցույց են տրված եղունգներ, որոնք ախտահարված են լեյկոնիխիայի ծանր տեսակով, որը եղունգի պաթոլոգիական փոփոխություն է, ինչի պատճառը դարձել է շատերի կողմից սիրված գել լաքը (շելաքը):

Ինչպես պնդում է մաշկաբան եւ մաշկաբանության ու սեռական ճանապարհով փոխանցվող վարակների գիտաբժշկական կենտրոնի փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը, գել լաք քսելու այդպիսի հետեւանքները բնավ հազվադեպ չեն հանդիպում: Եւ չնայած գել լաքը համարվում է սովորական լաքի հիանալի այլընտրանք, որը պահպանվում է երկար ժամանակ, այդ կոսմետոլոգիական միջամտությունը կարող է բազմաթիվ վտանգավոր հետեւանքներ ունենալ:

Լուսանկարի պացիենտն առաջին անգամ դիմել էր շուրջ մեկ տարի առաջ: Նրա մոտ ախտորոշվել էր լեկոնիխիա՝ եղունգի մակերեսի ախտահարում, որն ուղեկցվում է եղունգի վրա անառողջ սպիտակ հետքերի առաջացմամբ: Վնասված էին բոլոր 10 եղունգները ձեռքերի վրա: Բուժումը տեւել է շուրջ 3-4 շաբաթ, եւ պացիենտի եղունգները հնարավոր է դարձել վերականգնել:

Չնայած պացիենտը համոզված էր, որ գել լաք անելը ցանկալի չէ, որոշ ժամանակ անց, համարելով, որ ամենասարսափելին արդեն անցել է, նա կրկին դիմել է այդ կոսմետոլոգիական միջամտությանը: Նրա հիվանդությունն ի հայտ է եկել նոր թափով, եւ կինը ներկայում կրկին բուժվում է լեյկոմիխիայից: Սակայն այժմ նախկին մեթոդներն անարդյունավետ են, եւ անհրաժեշտ է օգտագործել ավելի ուժեղ դեղամիջոցներ:

Բժիշկ Հովհաննսիյանի խոսքով՝ ցանկացած գել լաքերը կարող են բացասաբար ազդել եղունգի վրա, մասնավորապես, վնասելով եղունգի մակերեսը: Շելաքի կազմում նյութերն ագրեսիվ ազդեցություն են թողնում եղունգի վրա, եւ եղունգը ճնշման պատճառով դառնում է կոշտ կարկասի տեսքով, ինչը հանգեցնում է դեֆորմացիայի:

Բացի լեյկոնիխիայից, գել լաքից կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիա, դերմատիտ, դիսհիդրոտիկ էքզեմա, որն ուղեկցվում է ցանով մատների վրա պղպջակների տեսքով:

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել եղունգները չորացնելիս ուլտրամանուշակագույն ճառագայթներին. հնարավոր է ձեռքի մաշկի եւ եղունգների շրջանում առաջանան պիգմենտային հետքեր:

Մաշկաբանները կոչ են անում խնամքով վերաբերվել մաշկին եւ եղունգներին, ժամանակին ուշադրություն դարձնել քորին, այրոցին եւ պիգմենտային հետքերի առաջացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է