• Latest news

Ստոմատոլոգը պսակազերծել է ատամները մաքրելու մասին վտանգավոր առասպելները

15 փետրվարի, 2021  11:40

Ատամները մաքրելու մասին որոշ տարածված առասպելներ կարող են վնասել ատամի էմալը եւ բերանի խոռոչի առողջությունը, եթե մարդիկ սկսեն դրանց հավատալ եւ հետեւել: Այսպիսի կարծիք է հայտնել ստոմատոլոգ Մարկուս Ֆելբերը (Գերմանիա), հայտնում է Focus ամսագիրը:

Ստոմատոլոգի խոսքով՝ խորհուրդ չի տրվում ատամները մաքրել ուտելուց անմիջապես հետո: Բանն այն է, որ ատամի էմալը պաշտպանված է թթվային թաղանթով, որը պետք է կրկին առաջանա սնունդն ընդունելուց հետո: Ուստի անհրաժեշտ է մի փոքր սպասել, քանի որ առանց այդ թաղանթի ատամների մաքրումը կարող է այն վնասել: Բժիշկը նույն պատճառով խորհուրդ է տվել չփորձել ատամները «մաքրել» խնձոր ուտելով, քանի որ միրգն, ամենայն հավանականությամբ, էմալը կվնասի:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս չօգտագործել լնդերից ատամներ մաքրելու մեթոդը, քանի որ խոզանակը կարող է վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը: Ավելի լավ է առաջացած շերտից ազատվել աջ-ձախ շարժումներով:

Ֆելբերը նաեւ զգուշացրել է խուսափել էմալը սպիտակեցնելու համար սոդայի եւ այլ միջոցների պարբերական օգտագործումից, քանի որ դրանք կարող են ատամները վնասել: Իսկ ահա ատամի թելից ստոմատոլոգը խորհուրդ է տալիս օգտվել ամեն օր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել