• Latest news

Բուժման նոր մոտեցումը հույս կպարգեւի ողնաշարի վնասվածքներով պացիենտներին

2 մարտի, 2021  23:27

Յեյլի համալսարանի եւ Սապորոյի բժշկական համալսարանի մասնագետները ողնուղեղի վնասվածքների բուժման նոր մեթոդ են փորձարկել:

Ըստ Новости Mail.RU-ի՝ ցանկանալով փորձարկել մեթոդի անվտանգությունն ու մատչելիությունը, գիտնականները փորձի մեջ ներգրավել են ողնաշարի կայուն, չներթափանցող վնասվածքով 13 պացիենտի, որոնք այդ վնասվածքները ստացել են բուժումը սկսելուց մի քանի շաբաթ առաջ բարձրությունից ընկնելու հետեւանքով։

Վնասվածքի հետեւանքով պացիենտների մոտ նկատվել են շարժական ֆունկցիաների, մարմնի զգայունության կորուստ, աղիների եւ միզապարկի աշխատանքի խանգարում: Բոլոր պացիենտներին ներարկել են իրենց ոսկրածուծից ստացված մեզենխիմալ ցողունային բջիջներ: Այս բջիջները կարող են վերածվել տարբեր տեսակի բջիջների, այդ թվում՝ նեյրոնների:

13 պացիենտներից 12-ի մոտ ցողունային բջիջների ներդրումից հետո վեց ամսվա ընթացքում նկատվել է նրանց վիճակի զգալի բարելավում: Հինգ պացիենտների մոտ բարելավումը երեւացել է մեկ օր անց, մինչդեռ հիմնական նյարդային համակարգի գործառույթները, ներառյալ քայլելու եւ ձեռքերը շարժելու ունակությունը, սկսել են վերականգնվել թերապիայից հետո առաջին շաբաթների ընթացքում:

Կարեւոր է, որ փորձարկվողների մոտ կողմնակի բարդություններ չեն գրանցվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է