• Latest news

Արյան ո՞ր խմբով մարդիկ են ավելի ենթակա դիաբետի ռիսկին

17 մարտի, 2021  21:17

Երկրորդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը կարող է կախված լինել ոչ միայն ռիսկի այնպիսի գործոններից, ինչպես ավելորդ քաշը եւ նստակյաց կենսակերպը, այլեւ արյան խմբից:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների գիտնականները պնդում են, որ եթե պացիենտի մոտ կա նախադիաբետ, այսինքն՝ պաթոլոգիական վիճակ, որի դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, բայց դեռեւս ոչ բավարար լիարժեք դիաբետ ախտորոշելու համար, այս ծանր հիվանդության զարգացումը կարելի է արգելակել կամ ընդհանրապես կանխել կենսակերպում որոշակի փոփոխությունների հաշվին: Դա առաջին հերթին սնվելու շտկումն է, սննդակարգի կալորիականության կրճատումը եւ ինտենսիվ ֆիզիկական մարզումները:

Սակայն կան ռիսկի գործոններ, որոնք կախված չեն կենսակերպից: Այսպես՝ Diabetologia ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ արյան բոլոր խմբերով մարդիկ, բացի առաջին խմբից, ենթակա են շաքարային դիաբետի զարգացման ավելի մեծ ռիսկի:

Այս եզրահանգումները կատարվել են ավելի քան 80 հազար կանանց մասնակցությամբ հետազոտության ժամանակ: Նրանցից 3553-ի մոտ հետագայում ախտորոշել են 2-րդ տիպի դիաբետ, եւ ինչպես պարզվել է, արյան բոլոր խմբեր ունեցողները, բացի առաջին խմբից, դիաբետով ավելի հաճախ են հիվանդացել: Հավանականությունն առավելագույնս մեծ էր արյան երրորդ խումբ ունեցողների շրջանում. համանման վտանգը 21 տոկոսով գերազանցում էր նրանց համեմատությամբ, ովքեր ունեին արյան առաջին խումբ: Արյան երկրորդ խումբ ունեցող կանանց շրջանում 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը 10 տոկոսով ավելի մեծ էր, քան արյան առաջին խմբով կանանց շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել