• Latest news

Սննդակարգում շաքարն ինչպե՞ս է ազդում դեռահասների հիշողության վրա

2 ապրիլի, 2021  11:20

Անչափ վտանգավոր է դեռահաս տարիքում շաքար պարունակող ըմպելիքների հաճախակի գործածումը, պնդում են Ջորջիայի եւ Հարավայինհ Կալիֆոռնիայի համալսարանների գիտնականները: Նրանք առնետների մոդելով ցույց են տվել, որ քաղցրի հաճախակի գործածումը նվազեցնում է ուսանելու արդյունավետությունը եւ թուլացնում չափահաս տարիքում մտապահելու գործընթացը:

Շաքարի առաջացրած հիշողության խանգարման աղբյուրը կարող են լինել աղիքային Parabacteroides բակտերիաներում փոփոխությունները, հայտնում է Medical Express-ը: Պարզվել է, որ վաղ տարիքում գործածվող շաքարը մեծացնում է Parabacteroides-ի մակարդակը: Իսկ որքան բարձր էր Parabacteroides-ի մակարդակը, այնքան կենդանիները վատ էին հաղթահարում հիշողության թեստերը: Հիպոկամպը (ուղեղի հիշողության կենտրոնը) դեռ շարունակում է զարգանալ ուշ դեռահաս տարիքում, շեշտում են գիտնականները:

Փորձի շրջանակում երիտասարդ առնետներին տվել են սովորական կերակուր եւ շաքարի 11 տոկոսանոց լուծույթ, ինչը համադրելի է այսօր հասանելի շաքար պարունակող ըմպելիքներին: Կենդանիներն այնուհետեւ հիշողության թեստ են անցել (գնահատվել է դրվագային ենթատեքստային հիշողությունը՝ ենթատեքստի մտապահում, որում նախկինում կենդանիները տեսել են ծանոթ օբյեկտ): Պարզվել է, որ առնետների շրջանում, որոնք վաղ տարիքում շաքար են գործածել, խախտվել է նույնականացնելու ունակությունը, որ օբյեկտը նոր է եղել որոշակի ենթատեքստի համար:

Մյուս թեստը գնահատել է ճանաչելու բազային հիշողությունը՝ հիպոկամպից չկախված հիշողության ֆունկցիան, որը ենթադրում է կենդանիների ունակությունը ճանաչել այն, ինչը նրանք տեսել են ավելի վաղ: Պարզվել է, որ այս դեպքում շաքարն արդեն չի ազդել կենդանիների հիշողության այս տեսակի վրա: Լրացուցիչ վերլուծությունները ցույց են տվել, որ շաքարի ակտիվ գործածումը բերել է աղիքային միկրոֆլորայի բաղադրության մեջ Parabacteroides-ի խտության մեծացման: Երբ երբեք շաքար չօգտագործած կենդանիների մոտ այս բակտերիաների խտությունն արհեստականորեն մեծացնում էին, խանգարումներ էին դիտվում ինչպես հիպոկամպակախված, այնպես էլ հիպոկամպից անկախ հիշողության համակարգերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է