• Latest news

Երեխայի մոտ ականջի ինֆեկցիայի մասին վկայող 5 ախտանշան

15 օգոստոսի, 2014  19:02

Երեխաները հաճախ են ականջները ձգում, երբ քնի կարիք ունեն, բայց հիշյալ գործողությունը կարող է նաեւ ինդեկցիայի առկայության մասին վկայել:

«Ականջի ինֆեկցիան, որ նաեւ միջին օտիտ անունով է հայտնի, առավելապես 6 ամսականից 3 տարեկան երեխաների մոտ է հանդիպում», - նշել է մանկական օտոլարինգոլոգ, Քլիվլենդի հիվանդանոցին կից գործող ընտանեկան առողջության կենտրոնի գլխի եւ պարանոցի վիրաբույժ դոկտոր Բրենդոն Հոպկինսը:

Ականջի ինֆեկցիայի տեսակները

Ականջի ինֆեկցիան կարող է վիրուսի կամ մանրէի հրահրմամբ ի հայտ գալ, հատկապես երբ երեխայի մոտ այլ հիվանդություն է նկատվում: Թեւ ինֆեկցիայի որոշ տեսակներ էլ կարող են առանց ուղեկից հիվանդության զարգանալ:

• Սուր ինֆեկցիա.  բորբոքման այս տեսակը թմբկաթաղանթի հետնամասում հավաքված հեղուկների անբավարար արտահոսքի արդյունքում է ի հայտ գալիս եւ կարող է որոշ ժամանակով լսողության կորստի հանգեցնել:

• Քրոնիկ ինֆեկցիա. թմբկաթաղանթի հետնամասում հավաքված հեղուկը, այտուցվածությունն ու ինֆեկցիան չի անցնում կամ պարբերաբար՝ վեց ամսվա ընթացքում առնվազն երեք անգամ կրկին ի հայտ է գալիս, ինչը կարող է ականջի առողջությանը երկարաժամկետ կամ անդառնալի վնաս հասցնել:

 

Ստորեւ ականջի ինֆեկցիաների, դրանց բուժման եղանակների եւ ականջային խողովակների վերաբերյալ՝ ծնողների կողմից դոկտոր Հոպկինսին հասցեագրված մի քանի հարցերի պատասխաններն ենք ներկայացնում.

Որո՞նք են ականջի ինֆեկցիայի ախտանշանները

• Ականջների քաշում կամ ձգում

• Կաթնագույն կամ դեղնավուն, տհաճ հոտով հեղուկի արտահոսք 

• Բորբոքուն տրամադրություն

• 38 աստիճանից բարձր ջերմություն

• Վերին շնչառական ուղիների ինֆեկցիա

Ինչպե՞ս են ականջի ինֆեկցիաները բուժվում

Այս պարագայում միշտ չէ, որ կարելի է հակաբիոտիկների օգնությանը դիմել: Բժշկի որոշմամբ, բուժման այլ մոտեցումներ կարող են ընտրվել:

«Երբ երեխայի մոտ ականջի ինֆեկցիան սկսում է պարբերական բնույթ կրել, պետք է բուժման այլ եղանակներ ընտրվեն: Ականջային խողովակներն, օրինակ, կարող են հավաքված հեղուկի արտահոսք, ցավի մեղմում եւ հետագա ինֆեկցիաների կանխարգելում ապահովել», - մեկնաբանել է դոկտոր Հոպկինսը:

Իսկ ո՞ր պարագայում է պետք ականջային խողովակների օգնությանը դիմել

Ականջային խողովակները կիրառվում են, երբ:

• 6 ամիսների ընթացքում ինֆեկցիայի առնվազն 3, կամ մեկ տարվա ընթացքում՝ առնվազն չորս դեպք է գրանցում

• Ինֆեկցիան հնարավոր չէ հակաբիոտիկներով բուժել

• Թմբկաթաղանթի հետնամասում հավաքված հեղուկները լսողության կորուստ են հրահրել, մանավանդ երբ այն ավելի քան 3 ամիս է տեւում:

Իսկ ինպե՞ս են խողովակները տեղադրվում

• Վիրահատությունը ընդհանուր ցավազրկմամբ է իրականացվում, սովորաբար՝ դիմակի միջոցով

• Վիրաբույժը մաքրում է ականջի մեջ հավաքված կեղտը

• Թմբկաթաղանթի վրա փոքրիկ անցքեր են բացվում՝ խողովակների անցկացման համար: Վիրահատությունն, ընդհանուր առմամբ, 10-15 րոպե է տեւում:

• Երբեմն, հետվիրահատական ցավերը մեղմելու նպատակով, սովորական ցավազրկող կարող է նշանակվել

• Ականջի խոնավությունը պահպանելու եւ բուժման գործընթացին նպաստելու համար, կաթիլներ կարող են նշանակվել:

«Ապաքինումը երկար չի տեւում: Վիրահատությունից անմիջապես հետո երեխան կարող է տուն վերադառնալ, հաջորդ օրն իսկ՝ դպրոց հաճախել եւ ընկերների հետ խաղալու գնալ», - նշել է դոկտոր Հոպկինսը:

Իսկ խողովակները հեռացնելու համար է՞լ է վիրահատություն հարկավոր

«Ականջային խողովակները վիրահատությունից հետո՝ երկու տարվա ընթացքում ինքնուրույն ընկնելու հատկություն ունեն: Երեխան նույնիսկ կարող է չնկատել դա», - հավաստիացրել է բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել