• Latest news

COVID-19-ից հետո բարդացումներով երեխաների 75 տոկոսը չի ունեցել ախտանիշներ հիվանդության ժամանակ

8 ապրիլի, 2021  15:58

ԱՄՆ-ում COVID-19-ից հետո բարդացումներով երեխաների 75 տոկոսը չի ունեցել ախտանիշներ հիվանդության ժամանակ: Այս մասին ասվում է JAMA Pediatrics-ում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:

Ինչպես հայտնում է Medportal ru-ն, երեխաների մոտ բազմահամակարգային բորբոքային սինդրոմի ախտանիշները (MIS-C) հիշեցնում են Կավասակի հիվանդություն: Այս հիվանդությունը զարգանում է SARS-Cov-2- ով վարակվելուց մի քանի շաբաթ անց:

Այն բնութագրվում է նաեւ ուժեղ ջերմությամբ, որովայնի ցավերով, կարմրած աչքերով եւ մաշկի ցանով:

Ուսումնասիրության ընթացքում փորձագետները վերլուծել են մինչեւ 20 տարեկան պացիենտների տվյալները, նրանց մեծ մասը (մոտ 86%) 15 տարեկանից ցածր: Բոլորն էլ բնորոշ ախտանիշներով հոսպիտալացվել են կորոնավիրուսից 2-5 շաբաթ անց:

Հետաքրքիր է, որ պացիենտների միայն մեկ քառորդն է (24.7%) ունեցել մեղմ ախտանիշներ, մյուսները հիվանդությունը տարել են առանց ախտանիշների: Սակայն բոլոր նրանք հոսպիտալացվել են MIS-C-ի հատկաշնիներով լիարժեք վերականգնումից 2-5 շաբաթ անց:

Երեխաների ավելի քան 90%-ի մոտ բորբոքային համախտանիշն արտահայտվել է առնվազն չորս օրգանային համակարգերի ախտանիշներով, 58%-ի համար պահանջվել է հոսպիտալացում վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդների գրեթե մեկ երրորդը (31%) սրտի անբավարարության նշաններ է ունեցել, 51%-ի արյան ճնշումը իջել է կրիտիկական մակարդակի: Գրեթե յուրաքանչյուր չորրորդ զոհը ունեցել է հեղուկի չափազանց մեծ կուտակում սրտի շրջանում, իսկ 17% ը ունեցել է սրտի մկանների բորբոքման ախտանիշներ (միոկարդիտ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել