• Latest news

Իշեմիկ հիվանդությամբ յուրաքանչյուր երրորդ հիվանդ շաքարախտ ունի. հետազոտություն

8 ապրիլի, 2021  21:30

Սրտի իշեմիկ հիվանդությամբ (ՍԻՀ) յուրաքանչյուր երրորդ մարդ նաեւ շաքարախտ ունի, նախազգուշացրել են Սրտաբանության եվրոպական ասոցիացիայի (ESC) մասնագետները:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ ՍԻՀ-ով հիվանդների մոտ շաքարային դիաբետի զարգացման ռիսկը գնահատելու համար ESC-ի փորձագետներն ավելի քան 32600 քրոնիկ կորոնար համախտանիշով հիվանդի տվյալ են վերլուծել CLARIFY միջազգային ռեգիստրից: Այս հիվանդների առողջական վիճակի վերաբերյալ լայնածավալ հետազոտությունն իրականացվել է 5 տարի շարունակ 6 մայրցամաքի 45 երկրում:

Վերլուծությունը ցույց է տվել, որ միջին հաշվով սրտանոթային հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ 30 տոկոսը տառապում է նաեւ շաքարախտով: Համեմատության համար նշենք, որ այս հիվանդության տարածվածությունն ընդհանուր բնակչության շրջանում չի գերազանցում 9 տոկոսը: Հետազոտողները պարզել են նաեւ, որ այս հիվանդների մոտ շաքարախտի զարգացման հավանականությունը տարբեր տարածաշրջաններում էականորեն տատանվում է: Այդպես, Պարսից ծոցի երկրներում այս հիվանդությունն ունի սրտի հիվանդությամբ տառապող մարդկանց մինչեւ 60 տոկոսը, մինչդեռ Եվրոպայում՝ ընդամենը տոկոսը:

Տարբեր գործոնների (սեռ, տարիք, վատ սովորություններ, քաշ) հիման տվյալները ճշգրտելուց հետո հետազոտության հեղինակները պարզել են, որ քրոնիկ ՍԻՀ-ով եւ շաքարախտով տառապող մարդկանց մոտ մահացության մակարդակը 38 տոկոսով ավել է, քան հնգամյա դիտարկման ժամանակահատվածում շաքարային դիաբետ չունեցող հիվանդների մոտ: Նրանց մոտ նաեւ սրտի կաթվածի, ինսուլտի կամ սրտանոթային հիվանդությունների պատճառով մահվան հավանականությունը 28 տոկոսով մեծ է: Շաքարախտով եւ ՍԻՀ-ով հիվանդների մոտ այդ ռիսկերը զգալիորեն ավելի բարձր են՝ անկախ բնակության երկրից եւ ազգային պատկանելիությունից:

Մասնագետների կարծիքով՝ այս երեւույթը կարող է կապված լինել սրտային հիվանդների ֆիզիկական ակտիվության պակասի եւ սննդակարգի նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետ: Բացի այդ, շատ երկրներում, որտեղ անցկացվել է հետազոտությունը, բնակչության բարձր տոկոսն ավելորդ քաշ ունի, ինչը էապես մեծացնում է ինչպես սրտանոթային հիվանդությունների, այնպես էլ շաքարախտի զարգացման ռիսկը:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել