• Latest news

Յուղոտ սնունդը կարող է օգտակար լինել տղամարդկանց համար. հետազոտություն

13 ապրիլի, 2021  19:10

Ցածր յուղայնությամբ սննդակարգն իջեցնում է տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց մոտ, ինչը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի եւ Ալցհեյմերի հիվանդության ռիսկը, կարծում են Մեծ Բրիտանիայի Ուորսթեր համալսարանի հետազոտողները: Այս մասին հաղորդվում է Journal of Steroid Biochemistry and Molecular Biology-ում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտողները գիտական ​​հոդվածների համակարգված զննում են իրականացրել, ընդհանուր առմամբ՝ 206 մարդու մասնակցությամբ: Տղամարդիկ նախ բարձր յուղայնությամբ (40 տոկոս) սննդակարգ էին պահում, ապա անցնում էին 20 տոկոս յուղայնությամբ սննդակարգի: Պարզվել է, որ տեստոստերոնի մակարդակը նվազել է միջինում 10-15 տոկոսով: Այս առումով հատկապես վատ էին բուսական սննդակարգերը, որոնք տեստոստերոնի մինչեւ 26 տոկոս նվազում են առաջացրել:

Հայտնի է, որ ձիթապտղի ձեթի ավոկադոյի եւ ընկույզների մեջ պարունակվող միահագեցած ճարպերի մեծ քանակությամբ ընդունումը կարող է մեծացնել տեստոստերոնի արտադրությունը: Սակայն օմեգա -6 պոլիհագեցած ճարպերը, որոնք հիմնականում առկա են բուսական յուղերում, օքսիդացման դեպքում կարող են վնասել տեստոստերոն արտադրող բջիջները:

Սննդակարգի հետ կապված խորհուրդները սովորաբար կենտրոնանում են ճարպի ընդունման սահմանափակման վրա, իսկ Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ-ի գործող կանոնակարգերը սահմանափակում են ճարպի ընդունումը՝ մինչեւ ընդհանուր կալորիաների 35 տոկոսից պակաս մակարդակ: Սակայն ներկայումս ավելի ու ավելի շատ հետազոտություններ են հայտնվում, որոնք ցույց են տալիս ճարպային, ցածր ածխաջրային սննդակարգերի օգուտները:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է