Բջիջների փոխպատվաստումը կարող է դառնալ գլաուկոմայի բուժման բանալին:
ՄՖՏԻ-ի եւ Հարվարդի համալսարանից գիտնականները ներկայացրել են արհեստական աջեցված բջիջներ:
Ինչպես պատմում է Eurek Alert-ը, նոր տեխնոլոգիան գիտնականները թեստավորել են մկների վրա եւ պարզել, որ բջիջները ինտեգրվել են եւ գոյատեւել մեկ տարվա ընթացքում:
Ցանցաթաղանթի գանգլիոզային բջիջները, որոնք սովորաբար վնասվում են գլաուկոմայի ժամանակ, պատասխանում են վիզուալ տեղեկության փոխանցման համար: Գիտնականներին հաջողվել է ոչ միայն աճեցնել նեյրոններ, այլ նաեւ դրանք փոխպատվաստել մկների աչքերի մեջ:
Առանց բուժման գլաուկոման կարող է հանգեցնել տեսողական նյարդի անդառնալի վնասման, եւ, որպես հետեւանք, տեսողության մասնակի կորստի:
Հետագայում գիտնականները ծրագրում են ստեղծել մասնագիտացված բջիջների բանկեր, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր պացիենտի համար անհատական թերապիա անցկացնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր