• Latest news

Գիտնականները կոտրված սրտի համախտանիշի արդյունավետ բուժում են գտել

22 ապրիլի, 2021  19:33

Մոնաշի համալսարանի գիտնականները այսպես կոչված կոտրված սրտի համախտանիշի (Takotsubo կարդիոմիոպաթիա) վնասը կանխելու եւ մեղմելու մեթոդ են գտել: Նրանք փորձ են անցկացրել կրծողների միջոցով, որոնք ապացուցել են SAHA-ի կարդիոպաշտպան ազդեցությունը:

Այս միացությունը զգալիորեն բարելավել է սրտի վիճակը եւ վերացրել է կոտրված սրտի համախտանիշը: Ներկայումս այս միացությունն օգտագործվում է քաղցկեղի բուժման համար. այն պաշտպանիչ ազդեցություն ունի գեների եւ, մասնավորապես, ացետիլացման/դասեցիլյացիայի ինդեքսի վրա, գործընթաց, որը կարգավորում է գենի էքսպրեսիան: Իսկ հիմա պարզվել է, որ միացությունն օգտակար է նաեւ սրտի համար:

Կոտրված սրտի համախտանիշը ձախ փորոքի թուլացումն է, որն առաջանում է ուժեղ անհանգստության պատճառով: Այս վիճակը իմիտացնում է սրտի կաթվածը եւ բնութագրվում է կրծքավանդակի ցավով, շնչառության հեւոցով եւ սրտի անկանոն բաբախմամբ: Մասնագետները կարծում են, որ ախտանշանները կապված են սթրեսի հորմոնների արտանետման հետ, որոնք փոփոխություններ են առաջացնում սրտի մկանների եւ (կամ) անոթների բջիջներում: Այս ամենը կանխում է ձախ փորոքի արդյունավետ կծկումը:

Համախտանիշով հիվանդների մեծ մասը երկու ամսվա ընթացքում լիովին ապաքինվում է: Բայց խնդիրն այն է, որ նրանցից ոմանք սրտի անբավարարության (20 տոկոսի դեպքերում) եւ այլ բարդությունների են բախվում: Համախտանիշի համար ստանդարտացված բուժում չկա: SAHA-ն դրական ազդեցություն ունի սրտի բջիջների հետ կապված գեների վրա եւ կարող է սինդրոմի առաջին լիարժեք թերապիան լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել