• Latest news

Որքա՞ն է ինքնաթիռ նստելիս կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը

29 ապրիլի, 2021  14:40

Որքա՞ն է ինքնաթիռ նստելիս կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Հարցին պատասխանել են հետազոտության մեջ, որը հրապարակվել է Royal Society Open Science ամսագրում:

Հետազոտության համաձայն՝ եթե տեղերը զբաղեցնում են սկսած ինքնաթիռի քթից, ապա վարակման ռիսկը մեծանում է՝ կախված տեղերը պատահական բաշխելուց:

Մասնագետների խոսքով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածության նվազեցման ֆոնին որոշ ավիաընկերությունները փոխել են ուղեւորներին նստացնելու ընթացակարգը՝ սկսելով նրանց նստացնել պոչային հատվածից: Այդպիսով, նրանց խոսքով, նվազում է վարակվելու ռիսկը:

Այդ հիպոթեզը ստուգելու համար հետազոտողները ինքնաթիռում ուղեւորների 16 000 հնարավոր տեղաշարժի համակարգչային սիմուլյացիա են անցկացրել: Պարզվել է, որ նման մոտեցումը միայն մեծացնում է վարակման ռիսկը 50 տոկոսով:

Հետազոտողները նաեւ նկատել են, որ ձեռքի բեռի տեղադրումից հրաժարումը եւս նվազեցնում է վարակման ռիսկը՝ անկախ տեղերի բաշխման միջոցից:   

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել