• Latest news

Եթե պատվաստումային պատուհանը ճիշտ օգտագործենք, ընտրություններին ավելի պաշտպանված կլինենք. Անահիտ Ավանեսյան

29 ապրիլի, 2021  12:25

Զանգվածային հավաքները, առավել եւս եթե հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում, միանշանակ ռիսկ են ներկայացնում կորոնավիրուսի տարածման տեսանկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, առողջապահության նախարարությունը մշակել է լրացուցիչ միջոցառումների շրջանակ, որը կօգնի ընտրություններն այնպես կազմակերպել, որպեսզի վարակի տարածման ռիսկերը հնարավորինս նվազեցնել:

«Եթե պատվաստումային պատուհանը ճիշտ օգտագործենք, ապա ընտրություններին ավելի պաշտպանված կլինենք», - ասաց նախարարը:

իշեցնենք, որ այս պահի դրությամբ, 18-ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ դիմելով տեղամասային պոլիկլինիկա:

Նրանց համար հասանելի են AstraZeneca եւ Sputnik V պատվաստանյութերը, բայց մոտ ապագայում սպասվում է նաեւ չինական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, ինչպես նաեւ բանակցություններ են վարվում այլ պատվաստանյութեր ձեռք բերելու մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել