• Latest news

Ո՞ւմ համար է վտանգավոր օմեգա-3 ճարպաթթուներ օգտագործելը 

29 ապրիլի, 2021  23:28

Oմեգա-3 ճարպաթթուներ օգտագործելը կարող է վտանգավոր լինել  մի խումբ մարդկանց համար, պնդում են ամերիկացիգիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել է European Heart Journal — Cardiovascular Pharmacotherapy ամսագրում:

Ձկան յուղը սովորաբար նշանակում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար, սակայն, գիտնականների խոսքով, որոշ պացիենտների կարող է սադրել թարթող առիթմիա:

Գիտնականների տվյալներով՝ մարդկանց համար, որոնց մոտ արյան մեջ լիպիդների բարձր մակարդակ է, օմեգա-3 չհագեցած ճարպաթթուները կարող են հանգեցնել նախասրտերի դեֆիբրիլյացիայի:

Ըստ վիճակագրության՝  այդ հիվանդություններով մարդկանց մոտ 5 անգամ մեծ է կաթվածի ռիսկը:

Հետազոտության համար մասնագետները 2-7,4 տարի հետեւել են 50 277 պացիենտի, որոնք ստացել են ձկան յուղ կամ պլացեբո: Սննդային հավելումներում օմեգա-3-ը տատանվել է: Այդպիսով, գիտնականներին հաջողվել է հաստատել միանշանակ կապը այդ հավելումի եւ առիթմիայի զարգացման միջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել