• Latest news

Երեւանում կենտրոն կբացվի, որտեղ օգնություն կցուցաբերեն պատերազմի ժամանակ տուժածներին եւ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող պացիենտներին

3 մայիսի, 2021  17:29

Երեւանում կենտրոն կբացվի, որտեղ օգնություն կցուցաբերեն պատերազմի ժամանակ տուժածներին եւ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող պացիենտներին: Արդեն մայիսի 10-ից «Ալֆա Բետա Պլյուս» կենտրոնն իր դռները կբացի պացիենտների առջեւ:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի ղեկավար Անաիդա Գեւորգյանը, նոր կենտրոնում Ալցհեյմերի հիվանդությամբ եւ դեմենցիայի այլ ձեւերով տառապող պացիենտներին կառաջարկվի հատուկ խնամք եւ պալիատիվ բուժում, ինչպես նաեւ նյարդահոգեբանական մարզումներ եւ հատուկ սննդակարգ, որը կնպաստի կոգնիտիվ ֆունկցիաների պահպանմանը:

Այդ բոլոր ծառայությունները կկազմակերպվեն լավագույն մեթոդներով, որոնք այսօր կիրառվում են զարգացած երկրներում:

Ստացիոնարը նախատեսված է  դեմենցիայով տառապող 30 պացիենտի համար, սակայն, ինչպես նշեց Գեւորգյանը, ժամանակի ընթացքում այն կընդլայնվի, քանի որ Հայաստանում այդ հիվանդության տառապող պացիենտների թիվը շատ է, եւ նրանց մեծ մասը հատուկ խնամքի կարիք ունի: Ակնկալվում է, որ այդ ծառայություններն էապես կբարելավեն պացիենտների եւ նրանց հարազատների կյանքի որակը:

«Ալֆա Բետա Պլյուս»-ը կառաջարկի նաեւ պատերազմի ժամանակ տուժածների հոգեբանական վերականգնում՝ եւ՛ քաղաքացիների, եւ՛ զինվորների, եւ՛ նրանց համար, ովքեր գերի են ընկել, ինչը կօգնի հաղթահարել սթրեսն ու բարձրացնել կյանքի որակը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նյարդաբան Ա. Կարապետյանը, կենտրոնում կարող են համապատասխան բուժում ստանալ եւ վերականգնողական կուրս անցնել ինսուլտի եւ գանգուղեղային վնասվածքների դրսեւորումներով հիվանդները:   

«Ալֆա Բետա Պլյուս»-ը կզբաղվի նաեւ ընդհանուր հոգեթերապիայով, ընդ որում, բոլոր ծառայությունները կտրամադրվեն ճոխ պայմաններում՝ աննախադեպ Հայաստանի համար: Կենտրոնում կաշխատեն ոչ միայն հոգեբույժներ, հոգեբաններ, նյարդաբաններ, ռեաբիլիտոլոգներ եւ կինեզիթերապեւտներ, այլ նաեւ սրտաբան եւ վիրաբույժ: Ավելին, կաշխատի նաեւ «Ալֆա Բետա» կենտրոնի լաբորատոր ծառայությունը:

Նշենք, որ «Ալֆա Բետա Պլյուս» կենտրոնը գտնվում է Հովսեփյան 22/10 («Նարե» հյուրանոցի տարածք) փողոցում: Մինչ բացումը կենտրոնի մասնագետները կկարողանան նախապես ընդունել պացիենտներին Պռոշյան 5/1 հասցեով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել