• Latest news

Փորձարարական բուժումը օգնել է վերականգնել վերարտադրողականությունը վաղ դաշտանադադար ունեցող կանանց մոտ

3 մայիսի, 2021  23:37

Ավելի ու ավելի շատ կանայք են ցանկանում են երեխաներ ունենալ 40 տարեկանից հետո, սակայն այդ ծրագրերին կարող է խանգարել վաղ դաշտանադադարը: Արդյունքները, որոնք ներկայացվել են ոչ մեծ ուսումնասիրության մեջ, որը 2021 թվականի մարտին հրապարակվել է Menopause ամսագրում, ցույց են տվել, որ փորձարարական բուժումը կարող է օգնել վերականգնել այս կանանց վերարտադրողականությունը:

Հետազոտողները թրոմբոցիտներով հարուստ պլազմա եւ գոնադոտրոպիններ են ներարկել ձվարանների ֆոլիկուլների մոտակայքում՝ վաղ դաշտանադադար ունեցող կանանց մոտ ձվարանների գործառույթը եւ դաշտանը վերականգնելու համար:

«Սա կարող է բուժման այլ սցենար ապահովել վաղ դաշտանադադար ունեցող եւ ձվարանների մոտալուտ անբավարարություն ունեցող կանանց համար եւ նրանց հղիանալու լավագույն հնարավորություն տալ՝ օգտագործելով սեփական ձվաբջիջները»,- ասում է մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Չաո-Չին Սյուն:

Դաշտանադադարի բժշկական սահմանումը մեկ տարվա ընթացքում դաշտանադադարի բացակայությունն է: 40-45 տարեկանում դաշտանադադարը կոչվում է վաղ դաշտանադադար, եւ դա տեղի է ունենում կանանց գրեթե 5-7%-ի մոտ: Իսկ մինչեւ 40 տարեկան դաշտանադադարը համարվում է վաղաժամ: Կանանց գրեթե 1-2%-ը բախվում է այս խնդրին:

Սակայն այս ցուցանիշը կարող է իջեցվել, քանի որ երբեմն վաղաժամ դաշտանադադարը կարող է «թաքնված» լինել, եթե երիտասարդ կանայք հակաբեղմնավորիչ հաբեր են օգտագործում:

Հետազոտության մեջ ընդգրկվել են վաղ դաշտանադադար ունեցող 12 կանայք, որոնց միջին տարիքը 44 է եղել: Բոլոր կանանց մոտ առնվազն մեկ տարի արյունահոսությունը դադարել է, իսկ դաշտանադադարի կարգավիճակը հաստատվել է արյան նմուշներով: Հետազոտողները նրանց ձվարանների մեջ թրոմբոցիտներով հարուստ պլազմա եւ գոնադոտրոպիններ են ներարկել, որպեսզի պարզեն, թե հնարավոր է արդյոք վերականգնել ձվարանների գործառույթը: Բժիշկ Հսուի խոսքով՝ բուժումից հետո հետազոտության 12 մասնակիցներից 11-ի մոտ վերականգնվել է օվուլյացիոն ֆունկցիան եւ վերսկսվել է դաշտանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել