• Latest news

Մալիացի մի կին միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել՝ 5 աղջիկ եւ 4 տղա

5 մայիսի, 2021  10:10

Արեւմտաաֆրիկյան Մալի երկրից Հալիմա Սիսեն միանգամից 9 երեխա է ունեցել՝ 5 աղջիկ եւ 4 տղա: Ըստ հանրապետության առողջապահության նախարարության՝ ինչպես մայրը, այնպես էլ նորածին ինը երեխան իրենց լավ են զգում:

«ՌԻԱ Նովոստի»-ն պատմում է, որ Հալիմա Սիսեն Մալիի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում երկու շաբաթ մնալուց հետո մարտի վերջին երկրի նախագահ Բա Նդաուի հրամանագրով տեղափոխվել էր Մարոկկոյի կլինիկա:

«Առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարը ուրախ է տեղեկացնել, որ 2021 թվականի մայիսի 4-ին Հ. Սիսեն կեսարյան հատմամբ յոթի փոխարեն ինը նորածնի է լույս աշխարհ բերել, ինչի մասին հայտարարվել էր ինչպես Մալիում, այնպես էլ Մարոկկոյում անցկացված ուլտրաձայնային հետազոտության արդյունքներով: Նորածինները (հինգ աղջիկ եւ չորս տղա) եւ նրանց մայրն իրենց լավ են անում»,- ասվում է առողջապահության նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ըստ «Ֆրանս Պրես» գործակալության՝ նորածինների մայրը 25 տարեկան է: Մի քանի շաբաթից նրանք միասին պետք է վերադառնան Մալի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել