• Latest news

Ինչպե՞ս չգիրանալ մայիսյան տոների ընթացքում

5 մայիսի, 2021  17:29

Շատերը տոների ընթացքում գիրանում են, այդ թվում՝ մայիսյան: Սննդաբան Մարգարիտա Մակուխան (Ռուսաստան) կիսվել է մի քանի խորհրդով, թե ինչպես խուսափել դրանից:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ տոներին ժամանակ, մասնագետի խոսքով, կարեւոր է չափից շատ չուտել եւ փորձել առողջ սննդակարգ պահել:

«Սովորաբար արձակուրդների ժամանակ մենք կարող ենք մեզ մոտ 20 տոկոս «անառողջ» սնունդ թույլ տալ՝ խմորեղենի, քաղցրավենիքի, յուղոտ կերակուրների տեսքով: Սակայ ավելի լավ է այդպիսի սնունդով չտարվել, իսկ արձակուրդների ավարտին հնարավորինս նորմալացնել սննդակարգը»,- ասել է Մակուխան:

Կարեւոր է նաեւ օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել. դա նույնպես կօգնի խուսափել շատակերությունից: Ուտելուց առաջ մի բաժակ ջուրը կօգնի ավելի լավ վերահսկել ախորժակը. օրվա ընթացքում մասնագետը խորհուրդ է տալիս մոտ 2 լիտր ջուր խմել:

Մասնագետը խորհուրդ է տալիս սնվելը սկսել բանջարեղենով, քանի որ դրանք մեծ քանակությամբ մանրաթելեր են պարունակում եւ թույլ են տալիս ձեզ կուշտ զգալ եւ կանխում են շատակերությունը:

Նրա խոսքով՝ ոչ ոք ապահովագրված չէ պատահական կամ նույնիսկ պլանավորված շատակերությունից, հատկապես՝ արձակուրդային օրերին: Նման «խախտումներից» հետո, ըստ մասնագետի, կարող է օգտակար լինել մեկ կամ երկու լիցքաթափման օր պահել, ինչից հետո անհրաժեշտ է առողջ սննդակարգի վերադառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել