• Latest news

Կորոնավիրուսը կարող է ինսուլտ առաջացնել մինչեւ 55 տարեկան պացիենտների մոտ․ հետազոտություն

6 մայիսի, 2021  21:25

Անգամ 55 տարեկանից երիտասարդ պացիենտները կորոնավիրուսի վարակի պատճառով ինսուլտի ռիսկի են ենթարկված, ինչպես վկայում է 36 երկրների 132 բժշկական կենտրոններում անցկացված գլոբալ հետազոտությունը:

Medportal.ru- ը հայտնում է, որ սուր շնչառական վարակներից հետո ինսուլտի հավանականությունը կարող է մեծանալ: Ավելի վաղ արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրիպից եւ թոքաբորբից հետո առաջին օրերին այդ ռիսկը 3-7 անգամ ավելի բարձր է: Ինչպես պարզվել է, COVID-19-ից հետո այդ ռիսկը մեծ է նաեւ օրգանիզմում բորբոքային պրոցեսների եւ բարձր մակարդելիության պատճառով:

Srtoke ամսագրում հրապարակված նոր գլոբալ ուսումնասիրության մեջ գիտնականները շատ անհանգստացնող եզրակացություններ են կատարել՝ COVID-19-ը կարող է ինսուլտ առաջացնել երիտասարդ պացիենտների մոտ, ընդ որում՝ առանց ուղեկցող հիվանդությունների: Ուսումնասիրության մեջ ընդգրկված սուր իշեմիկ ինսուլտով տառապող 432 մարդկանցից 104-ը (21,4%) 55-ից ցածր տարիք են ունեցել: Ավելին, վարակը կարող է ինսուլտ առաջացնել նույնիսկ այն պացիենտների մոտ, ում դա երբեք չէր պատահի, եթե նրանք չհիվանդանային՝ 105 մարդու մոտ (24,4%) այդ վիճակի որեւէ ռիսկի գործոն չի հայտնաբերվել:

Ամենազարմանալի բացահայտումն այն է եղել, որ պացիենտների մոտ 40%-ը նույնիսկ չի էլ կասկածել, որ վարակված է SARS-CoV-2-ով: Նրանց մոտ վարակը հաստատվել է միայն ինսուլտով հոսպիտալացման ժամանակ:

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ 55 տարեկանից ցածր պացիենտները առավել հաճախ են ենթարկվում խոշոր անոթների խցանման հետ կապված կաթվածների, ինչը սովորաբար հանգեցնում է վատագույն կլինիկական ելքերի՝ համեմատած փոքր անոթների խցանման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել