Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը «Էպիվակկորոնա» պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլն է անցկացնում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, զոոնոզային վարակների եւ գրիպի բաժնի վարիչ Ալեքսանդր Ռիժկովի խոսքով՝ անցած տարի մայիսին առաջին անգամ այն անցել է փորձարկում պրիմատների, ապա կզաքիսների եւ ծովախոզուկների վրա:
Ռիժկովի խոսքով՝ այժմ հետազոտություններ են անցկացվում իմունիզացված կոլեկտիվների վրա:
«Էպիվակկորոնա»-ն կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում գրանցված երկրորդ պատվաստանյութն է: Համարվում է, որ այն ձեւավորում է միանգամից երեք իմունային պաշտպանության գիծ: Առաջին գիծը ձեւավորում է հակամարմիններ, որոնք խոչընդոտում են կորոնավիրուսի S-սպիտակուցի փոխգործակցությունը բջիջների ռեցեպտորի հետ: Պաշտպանության երկրորդ գիծը թույլ չի տալիս վիրուսին ներթափանցել բջիջներ: Իսկ եթե այնուհանդերձ վիրուսը ներթափանցել է, ակտիվանում է երրորդ գիծը, որը սպանում է վարակված բջիջները:
Հիշեցնենք, որ պատվաստանյութի անվտանգությունն ուսումնասիրվել է 18-60 տարեկան անձանց հետ փորձի ժամանակ: Պատվաստանյութի երկու դեղաչափերը 100 տոկոս դեպքերում հակամարմիններ են արտադրել: Ակնկալվում է, որ իմունիտետը պետք է պահպանվի մեկ տարի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր