• Latest news

Գիտնականները պատմել են COVID-19-ի ծանր ձեւի նշանի մասին

7 մայիսի, 2021  18:40

T-լիմֆոցիտների (T-մարդասպաններ) քանակը COVID-19-ով հիվանդի արյան մեջ կարելի է բիոմարկեր համարել, որը կարող է կանխատեսել հիվանդության ծանրությունը վաղ փուլում: Դա ցույց է տվել Ցյուրիխի համալսարանի փորձնական իմունաբանության ինստիտուտի պրոֆեսոր Բուրհարդ Բեհերի ղեկավարությամբ, Ֆրանսիայից եւ Գերմանիայից գիտնականների հետ համատեղ անցկացված հետազոտությունը:

Mirage News-ը հայտնում է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ արյան մեջ բնական T-լիմֆոցիտների (T- մարդասպաններ) քանակը կարող է COVID-19-ի ընթացքի բիոմարկեր լինել: Այս բջիջները սպիտակ արյան բջիջների տեսակ են եւ վաղ իմունային պատասխանի մի մասն են: Հետազոտողների խոսքով՝ նոր բիոմարկերի թեստը կօգնի կլինիցիստներին որոշել, թե որ տեսակի բուժումն է անհրաժեշտ օգտագործել կոնկրետ հիվանդի համար, ինչպես նաեւ վարակված անձին տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, թե ոչ:

Պրոֆեսոր Բուրհարդ Բեհերը պարզաբանել է, որ տարբեր թոքաբորբերի նկատմամբ իմունային պատասխանները շատ նման են եւ օրգանիզմի ընդհանուր բորբոքային պատասխանի մի մասն են: Դա հաճախ նկատվում է վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել