• Latest news

5 խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել ուրոլոգի

12 մայիսի, 2021  16:14

Ուրոլոգը մասնագետ է, որը ախտորոշում եւ բուժում է միզուղիների հիվանդությունները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խնդիրներ, որոնց դեպքում խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ այցելել ուրոլոգի:

Արյուն մեզի մեջ

Մեզի մեջ արյունը ծայրաստիճան վտանգավոր ախտանիշ է, որը կարող է վկայել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի մասին: Մեզի մեջ արյունոտ արտադրությունը կարող է առաջանալ նաեւ վարակի, միզապարկի կամ երիկամի քարերի, պիելոնեֆրիտի եւ այլ հիվանդությունների պատճառով:

Միզելու խանգարումներ

Միզելու խանգարումները, ինչպիսիք են հաճախակի զուգարան ուզելը, հատկապես գիշերը, միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացումը, միզելու ժամանակ տհաճ կամ ցավոտ զգացումները, ինչպես նաեւ ոչ բնորոշ բարակ կամ ընդհատվող շիթը, կարող են վկայել միզասեռական վարակների մասին, իսկ որոշ դեպքերում նաեւ պրոստատիտի, շագանակագեղձի ադենոմայի եւ նույնիսկ շագանակագեղձի քաղցկեղի մասին:

Արտադրություն միզուկից

Միզածորանից արտադրությունը կարող է բորբոքային գործընթացի ախտանիշ լինել: Քորը, այրոցքը եւ ծակոցը նույնպես կարող են վկայել վարակի մասին:

Ցավեր շեքում, անուսի շրջանում եւ գոտկատեղի հատվածում

Եթե նման ախտանիշներ հայտնվում են ինտենսիվ մարզումից հետո, ամենայն հավանականությամբ, դրանց օգնությամբ օրգանիզմը փորձում է ասել, որ ծանրաբեռնվածությունն իր համար չափազանց մեծ է: Իսկ եթե այդ զգացողությունները հայտնվել են են առանց ակնհայտ պատճառի կամ պարբերաբար են հայտնվում, խորհուրդ է տրվում դիմել ուրոլոգի: Հնարավոր է՝ այդ ախտանիշները միզասեռական համակարգի աշխատանքում խանգարումների հետեւանք են:

Էրեկտալ խանգարում

Լիբիդոյի նվազումը, էրեկցիայի հետ կապված խնդիրները, ցավոտ սերմնաժայթքումը կարող են վկայել այնպիսի լուրջ խնդիրների մասին, ինչպիսիք են պրոստատիտը, ադենոման եւ շագանակագեղձի քաղցկեղը: Որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան մեծ են հաջողությամբ ապաքինվելու հնարավորությունները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է