• Latest news

Ո՞ր մթերքներն են կանխում հաստ աղիքի քաղցկեղը

15 մայիսի, 2021  16:32

Հաստ աղիքի քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակներից է: Սպասվում է, որ հիվանդության տարածվածությունը 2030 թվականին կաճի 60 տոկոսով` կազմելով 2,2 միլիոն դեպք: Քանի որ հաստ աղիքի քաղցկեղի զննումը անհասանելի է աշխարհի շատ երկրներում, դրա կանխարգելումը կարող է վճռորոշ լինել:

Մեթաանալիզի համաձայն՝ որոշակի դեղամիջոցներ եւ սննդամթերքներ իջեցնում են այս տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկը, ասվում է Gut ամսագրի հրապարակման մեջ:

Սննդամթերք

Հաստ աղիքի քաղցկեղը.

  • 23 տոկոսով հազվադեպ է զարգացել այն մարդկանց մոտ, որոնք առնվազն 255 միլիգրամ մագնեզիում են ընդունել,
  • 15-20 տոկոսով հազվադեպ` մեծ քանակությամբ ֆոլաթթու ընդունողների մոտ,
  • 13-19 տոկոսով պակաս նրանց մոտ, ովքեր պարբերաբար կաթնամթերք են ընդունում (հստակ տվյալներ մթերքի պահանջվող քանակի եւ բնույթի մասին չեն տրվում),
  • 22-43 տոկոսով պակաս նրանց մոտ, ովքեր բավարար քանակությամբ բջջանյութ են ընդունում,
  • 52 տոկոսով՝ ովքեր պարբերաբար միրգ ու բանջարեղեն են օգտագործում,
  • 8-15 տոկոսով՝ սոյայի սիրահարների մոտ:

Դեռեւս հայտնի չէ՝ արդյո՞ք E եւ C վիտամինները, բետա-կարոտինը, մուլտիվիտամիններն ու սելենը կարող են պաշտպիչ ազդեցություն ունենալ: Թեյի, սխտորի, սոխի, վիտամին D-ի կանխարգելիչ լինելու ապացույցները թույլ են, իսկ A եւ B վիտամինների վերաբերյալ տեղեկությունները շարունակում են հակասական մնալ:

Դեղամիջոցներ

Համարվում է, որ ասպիրինի, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (պարացետամոլ եւ այլն) եւ, հնարավոր է, ստատինների ընդունումը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը:

Օրական 75 միլիգրամ ասպիրինը կարող է այս տեսակի քաղցկեղի ռիսկը նվազեցնել 14-29 տոկոսով: Դրա կանխարգելիչ նշանակությունը աճում է չափաբաժինը օրական մինչեւ 325 միլիգրամի հասցնելու դեպքում:

Պարզվել է, որ 5 տարի հակաբորբոքային դեղամիջոցներ ընդունելը կապված է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի՝ 26-43 տոկոսով նվազեցման հետ:

Այնուամենայնիվ, ստատինների համար հավաքված ապացույցները հակասական են: Դրանց կանխարգելիչ ազդեցությունը հաստատվել է ուսումնասիրությունների արդյունքում, մինչդեռ դեղամիջոցների կլինիկական փորձարկումները

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է