• Latest news

Ինչպե՞ս են վնասակար սովորույթներն ազդում սեռական ֆունկցիաների վրա

12 մայիսի, 2021  20:45

Ծխախոտամոլությունը, ալկոհոլամոլությունը, ինչպես նաեւ այլ բացասական սովորույթները բացառիկ բացասական ազդեցություն են գործում սեռական առողջության վրա:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, օրինակ, մեկ գլանակ ծխախոտի դեպքում սեռական օրգանների անոթները 30 րոպե սեղմվում են, եւ արյան շրջանառությունը վատանում է, որը լուրջ խնդիր է սեքսուալ առումով, ավելին, դա նաեւ ազդում է վերարտադրողական առողջության վրա:

Մասնագետի խոսքով, ալկոհոլի ամենօրյա չարաշահումը եւս առաջ է բերում ռեպրոդուկտիվ խնդիրներ, սեռական ցանկության նվազում եւ այլն:

«Առողջ ապրելակերպի հետևելը պարտադիր է: Սա ենթադրում է ճիշտ եւ առողջ սննդակարգ՝ հավելումներով հարուստ, ճարպոտ սննդի բացառում, չափավորում: Պետք է այնպես անել, որ ճարպակալում ու ավելորդ քաշ չառաջանա», - ասաց մասնագետը:

Սեւադա Հակոբյանի խոսքով, նստակյաց կյանքից եւս պետք է խուսափել՝ սպորտն ու ակտիվ առօրյան խրախուսելով. հենց այս կենսակերպն է, որ կարող է բերել նորմալ սեռական կյանքի հնարավորության: Ավելին, մասնագետների խոսքով, առողջ երեխա ունենալու նախապայմաններից մեկն էլ պլանավորումից առաջ բացարձակաես առողջ կենսակերպի անցումն է:

Մասնագետը հիշեցրեց, որ ավագ տարիքում վերականգնման պրոցեսն ավելի դժվար է տեղի ունենում, քան երիտասարդ: Հետեւաբար պետք չէ կորցնել երիտասարդ տարիքում առողջ լինելու հնարավորությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել