• Latest news

Հայաստանում 12 000 քաղաքացի արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. նախարար

10 մայիսի, 2021  19:23

Հայաստանում 12 000 քաղաքացի արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ այս ցուցանիշը դեռեւս գոհացուցիչ չէ, այդ պատճառով աշխատանքներ են տարվում պատվաստվողների թիվը մեծացնելու համար: Մեկ տարվա ընթացքում, նախարարի պաշտոնակատարի խոսքով, եթե բավական քանակությամբ մարդիկ պատվաստվեն, քովիդին հնարավոր կլինի «հաջողություն ասել»: Իսկ մարդիկ ավելի շատ կսկսեն պատվաստվել, երբ տեսնեն, որ իրենց հարեւանը, բարեկամը պատվաստվել է, որեւէ խնդիր չի ունեցել եւ հանգիստ վերադարձել է բնականոն կյանքին:

Նախարարության կողմից էլ, Անահիտ Ավանեսյանի խոսքով, ամեն ինչ արվում է, որ պատվաստանյութը հասանելի լինի 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել