• Latest news

Անվտա՞նգ է արդյոք շարժական կետերում կորոնավիրուսի դեմ պատվաստվելը

10 մայիսի, 2021  19:52

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ նախնական հետազոտությունների կամ այլ նախապատրաստական միջոցառումների կարիք չկա, այդ իսկ պատճառով պատվաստումները կարելի է անվտանգ կերպով կազմակերպել նաեւ շարժական կետերում:

Ինչպես նշում է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, այսօրվա դրությամբ բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը հնարավորինս հեշտացվել է, որպեսզի պատվաստումը հասանելի լինի բոլոր քաղաքացիներին: Հայաստանում շարժական կետեր ներդնելով եւս փորձել են պատվաստումը հնարավորինս «մոտեցնել քաղաքացուն». երբեմն պացիենտը դժվարանում է աշխատանքից դուրս գալ եւ գնալ պոլիկլինիկա պատվաստվելու համար, իսկ մոտակա առեւտրի կենտրոնում պատվաստվելը շատ ավելի հեշտ է եւ արագ:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ բոլոր պատվաստումային կետերն ապահովված են առաջին օգնության պայուսակներով, որտեղ հակաալերգիկ դեղամիջոցներ կան: Իսկ պատվաստումներն իրականացնում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր հատուկ վերապատրաստում են անցել: Ավելին, շարժական կետերում բոլոր անհրաժեշտ պայմանները պահպանվում են:

Ինչպես նշեց Անահիտ Ավանեսյանը, երբ քաղաքացին պատվաստվում է շարժական կետում, հատուկ հուշաթերթիկ է ստանում, որտեղ գրված է, թե ինչ պատվաստանյութ է նա ստացել (նույնիսկ պատվաստանյութի հերթական համարը) եւ երբ պետք է ստանա հաջորդ դեղաչափը: Ավելին, պատվաստումների մասին ողջ ինֆորմացիան գրանցվում է միասնական էլեկտրոնային համակարգում, եւ այն հասանելի է բոլոր պոլիկլինիկաներում, այդ իսկ պատճառով քաղաքացին կարող է պատվաստանյութի հաջորդ դեղաչափը ցանկացած վայրում ստանալ, այդ թվում՝ պոլիկլինիկայում:

«Կուզեմ, որ մեր քաղաքացիները չանհանգստանան երկրորդ դեղաչափի մասով: Մենք ամեն ինչ անում ենք, որ ճիշտ ժամանակում ապահովենք մատակարարումները: Մենք Sputnik V-ն ստանում ենք միանգամից երկու դեղաչափը մեկ խմբաքանակում, որովհետեւ դրանք երկու տարաբնույթ դեղաչափեր են: Մյուս պատվաստանյութերն էլ առկա են, քանակները բավարար են», - ասաց Անահիտ Ավանեսյանը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել