• Latest news

Կորոնավիրուսը կարող է վարակել աչքի բջիջները. հետազոտություն

20 մայիսի, 2021  13:40

SARS-Cov-2 կորոնավիրուսը կարող է վարակել ոչ միայն շնչուղիները, այլեւ շատ այլ օրգաններ, այդ թվում՝ աչքերը։

Ինչպես պատմում է Medportal.ru-ն, դեռեւս համավարակի տարածման սկզբում հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսը կարող է թափանցել աչքերի մեջ եւ դրանցում պահպանվել երկար ժամանակ։ Շատ հետազոտողներ հաստատել են այս կարծիքը։

Նոր հետազոտությունում, որն անցկացրել են Մաունթ-Սինայ (ԱՄՆ) բժշկական համալիրի գիտնականները, վերջիններն առաջին անգամ հուսալի ապացույցներ են ստացել, որ կորոնավիրուսը կարող է վարակել անմիջականորեն աչքի բջիջները։ Նրանք վերցրել են մահացած պացիենտների դոնորային բջիջներ եւ լաբորատոր պայմաններում դրանք ենթարկել SARS-CoV-2-ի ազդեցությանը։ 24 ժամ անց վարակումը հաստատվել է, ինչից հետո գիտնականները ՌՆԹ սեքվենավորմամբ նմուշների գենետիկ հետազոտություն են անցկացրել եւ դրանք համեմատել առողջ բջիջների հետ։

Կորոնավիրուսի համար առավել խոցելի են եղել աչքի մակերեսի բջիջները, այսինքն՝ նրանք, որոնք ավելի շատ են շփվում շրջակա միջավայրի հետ։ Ամենաընկալունակը եղջերաթաղանթի լիմբուսն է եղել՝ այն տեղը, որտեղ եղջերաթաղանթը միանում է աչքի պատյանին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել