• Latest news

Ուղեղի քաղցկեղի մասին վկայող գլխացավի 5 առանձնահատկություն

23 մայիսի, 2021  11:21

Գլխացավը կարող է ունենալ բազմաթիվ տարբեր պատճառներ, իսկ ուղեղի քաղցկեղը հնարավորներից մեկն է: Համարվում է, որ այս հիվանդության դեպքում գլխացավը մի շարք առանձնահատկություններ ունի: Դրանց մասին պատմել են Cancer Research UK-ի փորձագետները:

Սրտխառնոցով ուղեկցվող գլխացավ 

Ուղեղի քաղցկեղի ժամանակ գլխացավը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցի զգացումով:

Հանկարծակի գլխացավանք

Կտրուկ առաջացած ծանր գլխացավը մասնագետի հետ խորհրդակցելու առիթ է, հատկապես, եթե նախկինում այդպիսի ցավեր չեն եղել:

Գիշերային գլխացավ

Եթե ​​գլխացավը ձեզ արթնացնում է գիշերը, դա նույնպես բժշկին այցելելու առիթ է:

Տեսողության փոփոխություններով ուղեկցվող գլխացավ

Աչքերում հայտնվող բծերի նույնպես կարող են վկայել ուղեղի հիվանդության մասին: Եթե ​​նման խնդիր եք նկատում, ժամանակն է դիմել մասնագետի:

Ժամանակի ընթացքում սրվող գլխացավ

Մշտական գլխացավը, որը ժամանակի ընթացքում սրվում է, եւս կարող է վկայել ուղեղի քաղցկեղի մասին:

Մասնագետները հիշեցնում են նաեւ, որ ուղեղի քաղցկեղի զարգացման հետ մեկտեղ կարող են քայլելու, հիշողության հետ կապված դժվարություններ, խոսքի խանգարումներ առաջանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է