• Latest news

COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկը տղամարդկանց մոտ կարող է կախված լինել տեստոստերոնի մակարդակից

27 մայիսի, 2021  17:23

Տղամարդկանց արյան մեջ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է կորոնավիրուսով վարակվելու եւ COVID-19-ի ծանր ձեւի առաջացման ռիսկը։ Այսպիսի եզրակացության են եկել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, բազմաթիվ հետազոտությունները հաստատել են, որ կորոնավիրուսն ավելի հաճախ խոցում է տղամարդկանց։ Այս փաստը մասնագետները կապել են այն բանի հետ, որ տղամարդկանց թոքերի բջիջները պարունակում են ACE2 ռեցեպտորի ավելի շատ մոլեկուլներ, որոնց օգնությամբ վիրուսը միանում է տիրոջ բջիջներին։

Սակայն ավելի հանգամանալից հետազոտությունն ի հայտ բերեց որոշակի անհամապատասխանություններ։ Նոր հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են կորոնավիրուսային վարակի ծանր ձեւ ունեցող մոտ 150 տղամարդու եւ կնոջ հորմոնալ պրոֆիլը, պարզել տեստոստերոնի, էստրոգենի, ինսուլինի եւ այլ հորմոնների մակարդակները։ Պարզվել է, որ հորմոնալ վիճակն առանձնապես չի ազդել կանանց մոտ վարակի ընթացքի վրա։ Բայց տղամարդկանց մոտ ամեն բան կապվել է տեստոստերոնի մակարդակի հետ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե տղամարդկանց մոտ տեստոստերոնի խտությունը եղել է ստորին շեմին, դրանից վաղաժամ մահվան եւ վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու վտանգը տղամարդկանց մոտ առավելագույն չափով բարձր է եղել։ Դա հատկապես բնորոշ էր այն տղամարդկանց, որոնց տեստոստերոնի մակարդակը արագ ընկնում էր վարակի զարգացմանը զուգընթաց (վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու վտանգն ավելանում էր 8-10 անգամ)։ Գիտնականների խոսքով՝ նման պացիենտների մոտ տեստոստերոնի խտությունն ուղեկցվում էր IL-6 սպիտակուցի եւ այլ բորբոքային մոլեկուլների խտության աճով, ինչպես նաեւ իմունային բջիջների վարքի փոփոխություններով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել