• Latest news

Քթի սփրեյի տեսքով նոր միջոցը կարող է օգտագործվել Պարկինսոնի հիվանդության բուժման ընթացքում

27 մայիսի, 2021  23:21

Յորքի համալսարանից գիտնականները ստեղծել են քթի սփրեյ, որը կարող է օգտագործվել Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտներին բուժելու գործում: Medical Express-ի հաղորդմամբ՝ նոր գելը կարող է դիպչել քթի ներսում հյուսվածքներին դրա կազմում ներառված «Լեւոդոպ» դեղամիջոցով՝ օգնելով հասցնել թերապեւտիկ գործակալներին անմիջապես գլխուղեղ:

«Լեւոդոպ»-ը գլխուղեղում վերածվում է դոֆամինի, որը լրացնում է Պարկինսոնի հիվանդություն ունեցող պացիենտի մոտ դոֆամին արտադրող բջիջների պակասը: Դա թույլ է տալիս հաղթահարել հիվանդության ախտանիշները: Սակայն ժամանակի ընթացքում «Լեւոպոդի» արդյունավետությունը նվազում է, եւ պացիենտներին անհրաժեշտ են դառնում ավելի բարձր չափաբաժիններ:

Խնդիրն այն է, որ մարմինը սկսում է քայքայել դեղամիջոցը նախքան այն կհայտնվի գլխուղեղում: Այդ խնդիրը լուծելու համար հետազոտողները ստեղծել են սփրեյ «Լեւոդոպով»: Հասնելով քթի խոռոչ՝ դեղամիջոցի հեղուկ ձեւը վերածվում է գելի:

Այդ նոր մեթոդը փորձարկվել է կենդանական մոդելների վրա: Գելն ապահովել է քթի ներսում դեղամիջոցի լավագույն ագդեզիան, ինչը երաշխավորել է գլխուղեղում դրա հայտնվելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ