• Latest news

Գիտնականներն Ալցհեյմերի հիվանդությունը վաղ ախտորոշելու միջոց են գտել

28 մայիսի, 2021  23:26

Շվեդիայի գիտնականները մշակել են ամենավաղ փուլերում Ալցհեյմերի հիվանդության ախտորոշման պարզ եւ հուսալի մեթոդ, որը կարող է նպաստել հիվանդության առավել արդյունավետ վերահսկմանը: Նրանց մոտեցումը ներառում է արյան անալիզ եւ երեք ճանաչողական թեստ, որոնց կատարումը տեւում է ընդամենը 10 րոպե: Նոր մեթոդի ճշգրտությունը 90% է:

Ուսումնասիրությանը, որի արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում, մասնակցել է հիշողության թեթեւ խանգարումներով 340 պացիենտ՝ Շվեդիայից եւ 543 պացիենտ՝ Հյուսիսային Ամերիկայից: Մասնագետները գնահատել են Ալցհեյմերի հիվանդության այդպիսի բիոմարկերների մակարդակը, ինչպիսիք են արյան պլազմայում ֆոսֆորացված տաու-սպիտակուցը, Aβ42 (42 ամինաթթուների շղթայում) եւ Aβ40 (40 ամինաթթուներ) բետա-ամիլոիդների երկու ձեւերի հարաբերակցությունը, Ալցհեյմերի հիվանդության հետ կապված APOE գենի տարբերակը։

Պլազմայում տաու-սպիտակուցի հայտնաբերումը 83% ճշգրտությամբ կանխատեսել է Ալցհեյմերի հիվանդության սկզբնական փուլը հաջորդ 4 տարիների ընթացքում: APOE անալիզի հետ զուգորդմամբ ճանաչողական թեստի պատասխանները արդյունքների ճշգրտությունը բարձրացրել են մինչեւ 90%:

Մասնագետների կարծիքով, հիվանդության վաղ հայտնաբերումը հնարավորություն կտա ավելի արդյունավետորեն դանդաղեցնել դրա զարգացումը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել