• Latest news

Ծխելու եւ աղտոտված օդի հիվանդությունը․ Ինչպե՞ս պայքարել դրա դեմ

1 հունիսի, 2021  15:54

Մինչ վերջերս Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) աշխարհում  մահվան պատճառների շարքում զբաղեցնում էր չորրորդ տեղը, իսկ 2019-ին այն դարձավ երրորդը:

ԹՔՕՀ զարգացման հիմնական պատճառներն են աղտոտված օդը և ծխելը: Սակայն, եթե առաջինը գլոբալ խնդիր է, ապա ծխելու դեմ կարելի է և պետք է պայքարել յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար: Դրանում կարող են օգնել իտալացի գիտնականների նոր ուսումնասիրության արդյունքները:

Իտալացի գիտնականների խումբը, Կատանիայի համալսարանի շնչառական հիվանդությունների և կլինիկական իմունոլոգիայի մասնագետ, պրոֆեսոր Ռիկարդո Պոլոզայի գլխավորությամբ, իրականացրել է աշխարհում առաջին երկարատև ուսումնասիրությունը ԹՔՕՀ ունեցող հիվանդների շրջանում՝ ծխախոտի տաքացման համակարգերի ազդեցության վերաբերյալ: Մասնագետների խումբը 3 տարվա ընթացքում վերահսկել է ԹՔՕՀ հիվանդների առողջության դինամիկան։ Հիվանդները բաժանվել են 2 հիմնական խմբի՝ նրանք ովքեր թողել են սիգարետ ծխելը և ովքեր անցել են ծխախոտի տաքացման համակարգերի։ Հետազոտողները համեմատել են հիվանդների վիճակը ուսումնասիրության սկզբում և 12, 24 և 36 ամիս հետո ՝ չափելով սպիրոմետրիկ պարամետրերը (շնչառության ծավալը և արագությունը) և օգտագործելով ԹՔՕՀ գնահատման թեստ։

Արդյունքում, նրանք, ովքեր անցել են ծխախոտի տաքացման համակարգերի, թոքերի վատթարացում չեն ունեցել, սրումներ սկսել են ավելի հազվադեպ պատահել, և ԹՔՕՀ գնահատման և ֆիզիկական ակտիվության թեստերի արդյունքները բարելավվել են: Ծխելը թողնելը և ծխախոտի տաքացման համակարգերի անցնելը օգնել է, որ շատ հիվանդների մոտ փոխվի հիվանդության ծանրությունը, ըստ GOLD դասակարգման, ավելի ծանրից ավելի թեթև:

Յուրաքանչյուր սրացումից հետո, սովորաբար ԹՔՕՀ ունեցող պացիենտների վիճակը վատթարանում է, և ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա մասնակիցների մոտ, ովքեր հրաժարվել են ծխելուց և անցել այլընտրանքի, սրացումները հետևողականորեն կրճատվել են մոտ 40%-ով: Այս հիվանդների մոտ կանխարգելված ԹՔՕՀ սրացումների համամասնությունն ունի կլինիկական նշանակություն և նման է ստանդարտ դեղերի հետ դիտվածին: Իսկ CAT թեստի և ֆիզիկական թեստի նկատված փոփոխությունները նման էին այն դեպերին, որոնք նկատվում են ԹՔՕՀ ունեցող ինտենսիվ վերականգնողական ծրագրեր անցնող հիվանդների մոտ:

Ուսումնասիրությունը ղեկավարող պրոֆեսոր Ռիկարդո Պոլոզան կարծում է, որ չնայած նման ուսումնասիրություն առաջին անգամ է անցկացվել, դրա արդյունքն անսպասելի չէին: «Եզրակացությունը համահունչ է այն բանին, ինչ մենք գիտենք ծխախոտի ծխի քիմիական կազմի և ԹՔՕՀ պաթոգենեզի մասին: Գրեթե համոզված ենք, որ ավանդական ծխախոտի փոխարինումը նիկոտինի մատակարարման առանց այրման աշխատող աղբյուրներով, մասնավորապես ծխախոտի տաքացման համակարգերով, կհանգեցնի էական բարելավման», - բացարում է Պոլոզան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել