• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է արգանդի` 11 կգ-անոց գիգանտ միոմա

7 հունիսի, 2021  19:15

48-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել որովայնի չափերի մեծացման գանգատով: Խնդիրն ի հայտ էր եկել մի քանի տարվա ընթացքում: Չունենալով այլ գանգատներ կամ ախտանշաններ՝ կինը որովայնի չափերի մեծացումը կապել էր քաշի ավելացման հետ:

Առաջնային բուժզննումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը, իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, այդ թվում՝ սոնոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, լաբորատոր հետազոտություններ: Արդյունքում ախտորոշվել է գիգանտ միոմա:

Անդրանիկ Պողոսյանը հրավիրվել է տարբեր նեղ-մասնագետների խորհրդակցություն՝ գտնելու բուժման մարտավարությունը: Որոշվել է կատարել վիրահատություն՝ հեռացնել ուռուցքը:

Մինչ վիրահատությունը քննարկվել են հնարավոր բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման միջանտության ընթացքում: Կատարվել է երկայնաձիգ լապարոտոմիա, արգանդի էքստերպացիա՝ հավելումներով:

Վիրահատությունը կատարել է Անդրանիկ Պողոսյանը՝ գինեկոլոգներ Նառա Ադամյանի եւ Լիլիթ Մեղրյանի հետ, ծննդատան անեսթեզիոլոգիայի ծառայութսան ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ:

Միոմայի նման չափերն առաջացրել էր նաև պորտային ճողվածք: Գինեկոլոգիական վիրահատության ավարտին կատարվել է նաև ճողվածքահատում, որն իրականացրել է վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Արա Վարդանյանը:

Վիրահատական երկու միջամտություններն էլ անցել են բարեհաջող, առանց խնդիրների, հիվանդն արդեն ապաքինմամբ դուրս է գրվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել