• Latest news

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը. Նա այցելել է «Էրեբունի» ԲԿ (ֆոտո)

11 հունիսի, 2021  19:21

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը: Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի իր բժշկական թիմի հետ նա այսօր այցելել է «Էրեբունի» ԲԿ՝ ծանոթանալու բժշկական կենտրոնի հնարավորություններին և քննարկելու հետագա համագործակցության հեռանկարները:

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Միքայել Մանուկյանը ռուսաստանցի գործընկերներին նախ ներկայացրել է բժշկական կենտրոնի հնարավորությունները, կատարվող բազմապրոֆիլ վիրահատությունների մեծ ծավալը, վերջին տարիներին ներդրված վիրահատական նոր մեթոդները: Նյարդավիրաբուժության ոլորտում հատկապես կարևորվել են հանրապետությունում և մասնավորապես «Էրեբունի» ԲԿ-ում ներդրված սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը, ինչպես նաև գլխուղեղի և ողնաշարի բացառիկ վիրահատական միջամտությունները:

«Էրեբունի» ԲԿ ղեկավարությունը խիստ կարևորում է ոչ բաց եղանակով կատարվող վիրահատությունները, ուստի նման միջամտություններ մեծ ծավալով և հաջողությամբ իրականացվում են վիրաբուժական թիմերի կողմից: Հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորվել են նաև օրթոպեդիկ-վնասվածքաբանական վիրահատությունները, որոնք կիրառվել են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ օգնելով վիրավոր զինվորներին: Ռուսաստանցի բժիշկները շրջել են նաև վիրահատական բլոկում, այցելել վիրասրահներ, ծանոթացել բժշկական կենտրոնի տեխնիկական հնարավորություններին:

Ակադեմիկոս Կռիլովը գոհունակությամբ նշել է, որ նման լուրջ մասնագիտական և տեխնիկական հնարավորթւյունները համատեղ աշխատանքի մեծ հեռանկար են ստեղծում: Քննարկվել են երկուստեք փորձի փոխանակման նոր ուղիները: Ռուս նյարդավիրաբույժը հայ գործընկերներին աշխատանքային այցով հրավիրել է Ռուսաստան՝ մասնակցելու աշնանը Սանկտ Պետերբուրգում նախանշված գիտաժողովին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է