• Latest news

Ի՞նչ ըմպելիքներ կարող են հանգեցնել արթրիտի սրացման

12 հունիսի, 2021  16:37

Որոշ ըմպելիքներ կարող են բացասաբար ազդել արթրիտ ունեցող պացիենտների վրա, հավաստիացնում են Brigham and Women's Hospital-ի (Բոստոն, ԱՄՆ) ռեւմատոլոգիայի, իմունոլոգիայի եւ ալերգիայի բաժանմունքի հետազոտողները։

Ինչպես նշում է Express-ը, 217 մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ գազավորված ըմպելիքների օգտագործումը պատճառ է դառնում, որ հիվանդության ախտանշանները վատանան։ Իսկ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարով ըմպելիքների օգտագործումը կապված է ռեւմատոիդ արթրիտի առաջացման բարձր ռիսկի հետ։

Բացի այդ, մի քանի գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ ալկոհոլը կարող է ավելացնել պոդագրայի՝ արթիտի տարատեսակի նոպաների հաճախականությունն ու ծանրությունը, որն առաջ բերում հանկարծակի ուժեղ ցավ հոդերում։ Բժիշկները խորհուրդ են տալիս «ամեն շաբաթ մի քանի օր անցկացնել առանց ալկոհոլի»։  

Մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը, մասնագետների խոսքով, «դառնում է մեկնարկային կետ» պոդագրայի նոպայի համար։ Ալկոհոլն ավելացնում է հիվանդության զարգացման ռիսկը նաեւ առողջ օրգանիզմում։ Պոդագրայի բրիտանական ընկերության մասնագետները հավաստիացրել են, որ գարեջրի օգտագործումը կարող է ավելի մեծացնել պոդագրայի զարգացման հավանականությունը գինու կամ այլ ոգելից խմիչքների համեմատությամբ։

Մասնագետների խոսքով՝ ալկոհոլը կարող է բարձրացնել արյան մեջ միզաթթվի մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել