• Latest news

Դեմենցիան մեծացնում է COVID-19-ից մահվան ռիսկը. գիտնականներ

14 հունիսի, 2021  10:33

Ալցհեյմերի հիվանդությունը եւ դեմենցիայի այլ տեսակները վատթարացնում են կորոնավիրուսային վարակի ընթացքը եւ մեծացնում հիվանդի մահվան ռիսկը: YouTube-ում հասանելի դասախոսության ժամանակ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գեորոնտոլոգիական հետազոտությունների եւ կլինիկական կենտրոնի նյարդաբան Էլեն Մխիթարյանը:

Ըստ մասնագետի` 2020 թվականին Ալցհեյմերի հիվանդությամբ եւ դեմենցիայի այլ տեսակներով տառապող հիվանդները 42000 անգամ ավելի հաճախ են մահացել, քան վերջին 5 տարվա ընթացքում: Հնարավոր է, որ դրա վրա մեծապես ազդել է կորոնավիրուսային համավարակը: Բժիշկը հիշեցրել է, որ տարեց մարդիկ առավել հաճախ են տառապում Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդությամբ: Նրանց մոտ կորոնավիրուսն ավելի ծանր է ընթանում, քանի որ ուժեղ ազդեցություն ունի ծայրամասային նյարդային համակարգի վրա:

«Լինելով հաշմանդամության եւ նույնիսկ մահվան պատճառ՝ դեմենցիան ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական եւ տնտեսական ազդեցություն ունի ոչ միայն հիվանդների, այլ նաեւ նրանց խնամողների, ընտանիքների եւ հասարակության վրա»,- իր հերթին ասել է բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Ռոզանովը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել