• Latest news

Համալսարանական հիվանդանոցում մեկնարկել է «Արյան դոնորի շաբաթը»

14 հունիսի, 2021  13:09

Հունիսի 14-ին արյան դոնորի միջազգային օրն է: Օրվա շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի Արյունաբանական կետը հայտարարել է «Արյան դոնորի շաբաթ»: Հունիսի 14-ին և հաջորդող շաբաթվա օրերին, միանալով կամավորներին, հանձնելով արյուն՝ կարող եք դառնալ այս մարդասիրական նախաձեռնության մի մասը: Արյունաբանական կետի պատասխանատու, համալսարանական հիվանդանոցի Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար Գայանե Պետրոսյանի խոսքով՝ Արյունաբանական կետում տարեկան գրանցվում է մոտ 1500 արյան դոնորության դեպք:

««Հերացի» արյունաբանական կետի անձնակազմը շնորհավորում է արյան դոնորի միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն», - նշում է Գայանե Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պրեպարատների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է:

Արյան դոնորներ կարող են դառնալ 18-60 տարեկան առողջ մարդիկ: Նշենք, որ հաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 2017 թվականի հունիսի 14-ին՝ արյան դոնորի միջազգային օրը, բացվեց արյունաբանական կետ:

Կետը տեղակայված է մայրաքաղաքի ամենահին համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում, հագեցած է ժամանակակից սարքավորումներով:

Արյան դոնորությունը մարդասիրական կամավոր քայլ է և փրկում է մարդկային կյանքեր: Արյանը փոխարինող որևէ միջոց չկա, այդ իսկ պատճառով Ձեր հանձնած արյունը անգին է:

Ոչ բոլորը կարող են լինել դոնոր, և գնահատելով Ձեր ժամանակը և այն խնայելու նպատակով մենք ստեղծել ենք օնլայն հարցաթերթիկ: Այն կօգնի մեզ հասկանալ արդյոք Դուք համապատասխանում եք դոնորության համար անհրաժեշտ չափանիշներին: Այն լրացնելուց հետո Դուք կստանաք տեղեկատվություն հետագա գործողությունների մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է