• Latest news

Դեմենցիայի առաջացման 5 անսպասելի նշաններ

14 հունիսի, 2021  21:16

Դեմենցիայի ախտանիշները եւ հիվանդի հարազատների, եւ բժիշկների համար դժվար է ճանաչել: Ըստ Daily Express-ի՝ Ալցհեյմերի հիվանդության հետազոտությամբ զբաղվող բրիտանական բարեգործական կազմակերպությունը (Alzheimer's Research UK) հայտնաբերել է մի քանի նշաններ, որոնք կարող են ցույց տալ ոչ նորմալ սպիտակուցների ազդեցությունը ուղեղի վրա:

Տեսողության վատացում

Դեմենցիայով տառապող մարդը կարող է տեսողության վատացում, հեռավորության, առարկաների շարժման արագության գնահատման խնդիրներ ունենալ: Կարող են ծագել նաեւ օբյեկտների ճանաչման հետ կապված խնդիրներ:

Խոսքի խնդիրներ

Դեմենցիայի դեպքում կարող է նաեւ աֆազիա (խոսքի ամբողջական կամ մասնակի կորուստ), միտքը արտահայտելու համար ճիշտ բառեր գտնելու դժվարություն զարգանալ:

Վարքի եւ անձի փոփոխություններ

Դեմենցիա ունեցող մարդկանց մոտ նաեւ կարող են վարքի եւ անձի փոփոխություններ առաջանալ: Սկզբում դա կարող է նկատելի չլինել, բայց ուղեղի հիվանդություն ունեցող մարդիկ կարող են ընկճված, դյուրագրգիռ լինել, ավելի քիչ ինքնավստահություն ունենալ եւ ավելի քիչ հետաքրքրություն ցուցաբերել այնպիսի զբաղմունքների հանդեպ, որոնք նրանք նախկինում սիրել են։

Ապակողմնորոշում

Դեմենցիա ունեցող մարդիկ անծանոթ իրավիճակներում կարող են մոլորվել, ապակողմնորոշվել, կորցնել տեղի ու ժամանակի զգացողությունը:

Հիշողության կորուստ

Դեմենցիայի դեպքում նաեւ կարող է բավական շուտ հայտնվել հիշողության կորստի խնդիրը, որը խանգարում է կյանքին: Օրինակ՝ հաղորդագրությունները կամ վերջին իրադարձությունները մոռանալը, խոսակցության ժամանակ հաճախ նույն հարցերը տալն ու կրկնությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է