• Latest news

Սնունդը եւ դեմենցիան. Ո՞ր մթերքներն են վտանգավոր ուղեղի համար

15 հունիսի, 2021  17:20

Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը կարող է ուղղակիորեն կապված լինել սննդակարգի հետ: Բազմաթիվ ուսումնասիրությունները ապացուցում են, որ դեմենցիայի ռիսկը կարելի է նվազեցնել սննդակարգից որոշ սննդամթերքներ հանելով:

Ըստ focus.de պորտալի՝ առաջին հերթին խորհուրդ է տրվում ամենօրյա սննդակարգից հանել բարձր աստիճանի մշակման ենթարկված սնունդը, այն է՝ թխվածքները, քաղցրավենիքը եւ գազավորված ըմպելիքները: Դրանք կարող են առաջացնել ուղեղում բորբոքային գործընթացների եւ նեյրոնների վնասման պատճառ դառնալ: Մեծ Բրիտանիայի Բաթի համալսարանի մասնագետները պարզել են, որ կապ կա խցանված զարկերակների եւ մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքների օգտագործման հետ:

Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականներն իրենց հերթին պնդում են, որ վտանգ են ներկայացնում կծու կերակուրները՝ չիլի պղպեղը եւ խալապենյոն: Դրանք պարունակում են կապսաիցին, որը բացասաբար է ազդում հիշողության եւ մտավոր գործունեության վրա:

Ավստրալիայի ազգային համալսարանի ուսումնասիրության համաձայն, տապակած սնունդը եւ ֆաստֆուդը նույնպես բացասաբար են ազդում ուղեղի առողջության վրա, քանի որ դրանք պարունակում են տրանսճարպեր, որոնք նվազեցնում են ուղեղի աշխատունակությունը:

Ուղեղի համար կարող են վտանգավոր լինել նաեւ կոնսերվանտները, աղերը եւ հագեցած ճարպաթթուները, որոնք շատ են երշիկեղենի, մսամթերքի, պանրի մեջ եւ հսկայական վտանգ են ներկայացնում ուղեղի համար: Դրանք պատասխանատու են բորբոքային գործընթացների համար եւ կարող են վնասել անոթները: Այսպիսի եզրակացությունների են հանգել չինացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Current Alzheimer Research ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել