• Latest news

Ինչու՞ չի կարելի հրաժարվել նախաճաշից

16 հունիսի, 2021  09:49

Մարդիկ, ովքեր բաց են թողնում նախաճաշը, կարող են բախվել օրգանիզմի համար անհրաժեշտ կարեւոր տարրերի պակասին, հայտնում են Օհայոյի պետական ​​համալսարանի գիտնականները:

Հետազոտությունը, որը հրապարակվել է Proceedings of the Nutrition Society ամսագրում, ուսումնասիրել է 19.8 տարեկան 30889 ամերիկացու, որոնցից պահանջվում էր 24/7 սննդի ընդունման հաշվետվություններ կազմել:

Ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ մասնակիցների 15.2 տոկոսը կամ 4924 մարդ հրաժարվում էին նախաճաշից: Փորձագետները հաշվարկել են սննդանյութերի մոտավոր քանակը մարդու համար` հիմնվելով սննդի ընդունման տվյալների վրա: Նրանք արդյունքները համեմատել էին ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի Սննդի եւ սնվելու խորհրդի առաջարկությունների հետ:

Ինչպես պարզվել է, նախաճաշ բաց թողնող մարդիկ ավելի քիչ վիտամիններ էին օգտագործում, քան նրանք, ովքեր պարբերաբար նախաճաշում էին: Ամենաէական տարբերությունը եղել է ֆոլաթթվի, կալցիումի, երկաթի, ինչպես նաեւ B2, B3, C եւ D վիտամինների քանակի մեջ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել