• Latest news

Արթուր Աբրահամը ռեանիմոբիլներ նվիրեց Համալսարանական հիվանդանոցներին (ֆոտո)

16 հունիսի, 2021  10:49

Բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նախօրեին ԵՊԲՀ-ին նվիրաբերեց 2 ռեանիմոբիլ:

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը բժշկական բուհի անունից շնորհակալություն հայտնելով հյուրերին կարևոր նվիրատվության համար՝ տեղեկացրեց, որ ռեանիմոբիլներից մեկը կծառայի «Մուրացան», իսկ մյուսը՝ «Միքայելյան» համալսարանական համալիրներին:

Բարերար Արման Մայիլյանը, որը ժամանել է Բարսելոնայից, նշեց, որ ռեանիմոբիլները գերմանական  արտադրության են, բերվել են Իսպանիայից: Նրա խոսքով՝ Հայաստան բերված ռեանիմոբիլների մի մասն էլ ուղարկվել է Արցախ:

Նշենք, որ շտապօգնության նոր, հարմարավետ մեքենաները հագեցած են պացիենտների տեղափոխման ընթացքում անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել