• Latest news

Ի՞նչ կլինի, եթե ալկոհոլ օգտագործվի կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո

16 հունիսի, 2021  16:42

Հակամարմինների ձեւավորման փուլում, այսինքն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստմանը հաջորդող երկու շաբաթների ընթացքում խորհուրդ է տրվում չօգտագործել ոգելից խմիչքներ, եւ մասնագետները միշտ պացիենտներին նախազգուշացնում են այդ մասին։ Իսկ ի՞նչ կլինի, եթե, այնուամենայնիվ, ալկոհոլ օգտագործվի։

Միկրոկենսաբան Ռոման Կոզլովը «Վզգլյադ» պարբերականի հետ զրույցում նշել է, որ ոգելից խմիչքների օգտագործումը կյանքին վտանգ չի սպառնում։ Բժիշկները նախազգուշացնում են ալկոհոլի օգտագործման անթույլատրելիության մասին միայն այն պատճառով, որ սպիրտը կարող է լրիվ չեզոքացնել պատվաստանյութի ազդող նյութը, եւ այդ ժամանակ պատվաստումը անիմաստ կդառնա ու մարդը չի ստանա պաշտպանություն կորոնավիրուսից։

«Իրականում խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ ալկոհոլ ընդունել՝ անկախ կորոնավիրուսի պատվաստում ստանալուց։ Բայց, ընդհանուր առմամբ, դա առանձնապես ոչնչով չի սպառնում, ուղղակի հարաբերակցություն պատվաստանյութի եւ ոգելից խմիչքի օգտագործման միջեւ չի նկատվել»,- նշել է Կոզլովը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ