• Latest news

Ի՞նչ ախտանշանների մասին կարող է վկայել վիտամին B12-ի պակասը

20 հունիսի, 2021  18:09

Մարդու բերանի խոռոչի վիճակը կարող է վկայել վիտամին B12-ի պակասի մասին, որը կարեւոր նյութ է եւ մասնակցում է արյան առողջ բջիջների եւ նյարդային հյուսվածքների ձեւավորմանը:

Վիտամին B12-ի պակասը հրահրում է քրոնիկական հոգնածություն, սակավարյունություն, անեմիա, սթրեսների նկատմամբ օրգանիզմի վատ ադապտացիա, դեպրեսիա, շիզոֆրենիա եւ շատ այլ խնդիրներ:

NHS բրիտանական առողջապահական ծառայությունն անվանել է տարածված խանգարումները, որոնք մատնանշում են վիտամին B12-ի պակասի, ծայրամասային նյարդաբանության, ատաքսիայի եւ պարեստեզիայի մասին: Այդ տերմինները նշանակում են նյարդային համակարգի ախտահարում,  որի պատճառով կարող են ծագել խնդիրներ կոորդինացիայի, քայլվածքի կամ խոսքի հետ, ինչպես նաեւ տհաճ զգացողություններ, որոնք հիշեցնում են հոսանքի հարվածներ կամ ծակոցներ:

Բերանի խոռոչի առողջապահության ֆոնդից մասնագետներն իրենց հերթին նախազգուշացնում են, որ վիտամին B12-ի պակասը կարող է մատնանշել մի քանի ախտանշանների մասին, որոնց հետ կապված է բերանի խոռոչի վիճակը: Նրանց խոսքով՝ B12-ի չափազանց ցածր մակարդակի դեպքում բերանի խոռոչում ի հայտ են գալիս խոցեր:

Ախտանշանները, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել.

  • ժԽոցերը բերանում, որոնք առաջանում են վիտամին B12-ի պակասի հետեւանքով, կարող են լինել բավականին ցավոտ;
  • Սովորաբար դրանք կարմիր են կամ դեղին, ի հայտ են գալիս այտերի ներքին հատվածում, լեզվի, լնդերի, քիմքի վրա;
  • Այդպիսի խոցերը չեն փոխանցվում համբույրների կամ սպասքից օգտվելու միջոցով;
  • Բերանում խոցերի մեծամասնությունն ինքնուրույն բուժվում է, սակայն եթե դրանք առաջանում են վիտամին B12-ի պակասի հետեւանքով, բերանի լորձաթաղանթի ախտահարումը կարող է կրել ավելի տեւական բնույթ. խոցերը կարող են պարբերաբար անհետանալ եւ առաջանալ:

Եւս մեկ խնդիր, որի մասին վկայում է այդ վիտամինի պակասը, լեզվի բորբոքումն է, որի հետեւանքով այն կարող է ուղեկցվել ցավով, կարմրությամբ եւ արտասովոր հարթությամբ, ինչը կարող է նաեւ որոշակի դժվարություններ առաջացնել ծամելու եւ սնունդը կուլ տալու հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է