• Latest news

Կաղամբ. Ինչով է այն օգտակար առողջության համար

19 հունիսի, 2021  22:03

Օգտակա՞ր է արդյոք կաղամբը առողջության համար: Կարե՞լի է արդյոք կանոնավոր օգտագործել այն: Փորձենք պարզել այս հարցերը:

Կաղամբը պարունակում է մի շարք վիտամիններ եւ հանքանյութեր՝ դրանք են C, A, K, B վիտամինները, բետակարոտինը, կալիումը, կալցիումը եւ մագնեզիումը, ինչպես նաեւ լյուտեին եւ թեանին ամինաթթուները:

Կաղամբը հարուստ է նաեւ բջջանյութով, որը անփոխարինելի է լյարդի եւ աղիների առողջության համար: Օգնելով հեռացնել ավելորդ խոլեստերինը եւ լյարդի նյութափոխանակության արտադրանքը, կաղամբը մեր օրգանիզմի համար սանիտարի դեր է կատարում՝ մաքրելով նաեւ անոթները: Բջջանյութի կոպիտ մանրաթելերը ուժեղացնում են աղիների շարժունակությունը՝ օգնելով օրգանիզմից հեռացնել թունավոր նյութերը: Լուծվող բջջանյութը որպես սնունդ է ծառայում միկրոբիոտայի համար։

Կաղամբի բոլոր տեսակները պարունակում են նաեւ հակաօքսիդանտներ, որոնք քայքայիչ ազդեցություն ունեն ազատ ռադիկալների վրա եւ օգնում են պայքարել բորբոքումների դեմ: Ավելին, դրանք նաեւ կանխում են սրտանոթային շատ հիվանդությունների զարգացումը:

Կաղամբի ամենաօգտակար տեսակը բրոկոլին է՝ այն հարուստ է քլորոֆիլով եւ տոկոֆերոլներով, որոնք երկարացնում են երիտասարդությունը: Սուլֆորաֆանը պաշտպանում է քաղցկեղից, քրոմը կարգավորում է արյան մեջ շաքարը, իսկ երկաթը եւ պղինձը խթանում են արյան կարմիր բջիջների արտադրությունը:

Ծաղկակաղամբը առաջատար է վիտամին C-ի պարունակությամբ, որը հզոր հակաօքսիդանտ է եւ հիմնական պաշտպան՝ վարակների դեմ պայքարում: Դրա մեկ այլ տարբերակիչ առանձնահատկությունը տարտրոնաթթունն է, որը կանխում է մարմնում ճարպի կուտակումները, ինչը, որպես արդյունք, դրական ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա:

Սպիտակ կաղամբը կարգավորում է օրգանիզմում աղաջրային հավասարակշռությունը, բարելավում է արյան բաղադրությունը եւ բարձրացնում է իմունիտետը: Այն նաեւ կարեւոր դեր է խաղում նոր բջիջների կառուցման գործում եւ ունակ է զգալիորեն արագացնել նյութափոխանակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։