• Latest news

Եվրոպական միությունը եւ ԱՀԿ-ն Հայաստանին են փոխանցել թոքերի շնչառության սարքավորումներ

17 հունիսի, 2021  15:38

Եվրոպական միությունը եւ ԱՀԿ-ն Հայաստանի առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի եւ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ այցելել են ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական պարագաների ապահովման» ազգային կենտրոն՝ սարքավորումների նոր խմբաքանակը ստանալու համար:

«Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ շարունակելով աջակցել առողջապահական համակարգերի կարողությունների ամրապնդմանը։ Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում հանրային առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակներին համարժեք արձագանք ապահովելը եւ մարդկանց կյանքը փրկելը կենսապես կարևոր է։ Միասին՝ մենք ավելի ուժեղ կլինենք և ավելի արագ կհաղթահարենք համավարակը», - նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Հիվանդության ծանր ընթացքի դեպքում առաջնային նշանակություն ունեն արհեստական շնչառության սարքերը, որոնք օգնում են շնչել՝ օրգանիզմին մատակարարելով թթվածին եւ կարգավորելով օդի քանակությունը շնչուղիներում եւ թոքերում, ինչպես նաև շնչառման և արտաշնչման փուլերի հերթափոխությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է