• Latest news

Ո՞ր մթերքներն են վնասակար մարսողության համար

22 հունիսի, 2021  09:43

Գոյություն ունի մթերքների մի ամբողջ ցանկ, որոնք բացասաբար են ազդում օրգանիզմում միկրոֆլորայի հավասարակշռության վրա: Eat This, Not That! թերթի էջերում ամերիկացի սննդաբանները այս մթերքների օգտագործումը կապում են մարսողության խանգարման, ծանրության եւ փքվածության զգացողության, ինչպես նաեւ քաշի ավելացման հետ:

Մարսողության համար վտանգավոր մթերքների ցուցակում ներառված են նույնիսկ այն սննդամթերքները, որոնք առաջին հայացքից կարող են ամբողջովին անվնաս թվալ: Օրինակ՝ արիշտայով հավի ապուր: Այս ապուրը, ըստ սննդաբանների, չափազանց շատ նատրիում է պարունակում, իսկ շատ աղի ընդունումը կապված է ճարպակալման ռիսկի ավելի քան 25%-ով ավելացման հետ:

Մասնագետները մարսողության համար առավել վնասակար մթերքներ են համարում քաղցր ձավարեղենը, քանի որ դրանք պարունակում են չափազանց շատ շաքար, որի ավելցուկը վնասում է առողջությանը: Երկրորդ տեղում համեմված յոգուրտներն են, որոնց մեջ եղած գունանյութերը եւ սննդային հավելումները մթերքը վերածում են «շաքարային ռումբի»: Որպես այլընտրանք, սննդաբան Ֆիորելլա ԴիԿարլոն առաջարկում է ընտրել պարզ հունական մածուն կամ ցածր յուղայնությամբ կեֆիր՝ օգտակար բակտերիաների բարձր պարունակությամբ:

Մարսողության համար վնասակար են նաեւ բեկոնը եւ ճարպոտ մսի այլ տեսակները: Շաքարախտի ոլորտում մասնագիտացած սննդաբան Յանա Մուրերի խոսքով՝ բարձր վերամշակման ենթարկված մսային կիսաֆաբրիկատները ոչնչացնում են աղիներում առկա օգտակար բակտերիաները:

Տապակած կարտոֆիլը եւ չիպսերը նույնպես վնասակար են՝ առաջինը պարունակում է չափազանց շատ կալորիա, որոնք վտանգավոր են կազմվածքի համար, իսկ չիպսերը ընդհանրապես չեն պարունակում առողջ սննդային մանրաթելեր, ուստի դրանք կարող են հանգեցնել միկրոբիոմի հավասարակշռության խախտման:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել