• Latest news

Ինչո՞ւ չարժե մարզվել երեկոյան կամ գիշերը

22 հունիսի, 2021  23:41

Երեկոյան կամ գիշերվա մարզումները կարող են բացասաբար ազդել օրգանիզմի վրա, հավաստիացնում է տրիատլոնի (եռամարտ) մարզիչ Ալեքսանդր Խալամանովը։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, մարզչի կարծիքով՝ առավել օգտակար է մարզվել օրվա առաջին կեսին, մինչեւ ժամը 12.00-ն, քանի որ այդ ժամանակ օրգանիզմը հակված է ֆիզիկական բեռնվածության։

Սակայն չի կարելի հաշվի չառնել յուրաքանչյուր մարդու անհատական առանձնահատկությունները. ոմանք հենց երեկոյան են ավելի մեծ աշխատունակություն զգում։

Մասնագետի կարծիքով՝ սպորտով ուշ ժամի զբաղվելը ազդում է քնի վրա։ Մարզումների ժամանակ տեղի է ունենում հորմոնների հոսք, որը «խաբում» է օրգանիզմին եւ ստիպում նրան առույգանալ  էլի մի որոշ ժամանակ։ Բացի այդ, մարզումները, հատկապես ինտերվալային ինտենսիվ բեռնվածությամբ ուժային մարզումները, գրգռում են նյարդային համակարգը։

Մասնագետը նաեւ ավելացրել է, որ երեկոյան եւ գիշերային մարզումները հակասում են ֆիզիոլոգիայի օրենքներին եւ կենսառիթմերին։ Նման ժամանակացույց ունեցող մարդիկ քնում են ժամը երկուսից մինչեւ առավոտյան տասը, ուստի նրանց օրն անարդյունավետ է անցնում։ Սովորաբար «բվերը» դժվար գիշերվանից հետո «ճմլկոտում» են մինչեւ ցերեկվա ժամը երկուսը։ Ժամանակն առավել արդյունավետ անցկացնելու համար պետք է պառկել քնելու մինչեւ ժամը 23.00-ն, կարծում է Խալամանովը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է