• Latest news

Գիտնականներն ապացուցել են կապը կարմիր մսի օգտագործման եւ քաղցկեղի միջեւ

22 հունիսի, 2021  21:28

Դանա-Ֆարբեր քաղցկեղի հետազոտման ինստիտուտի գիտնականները մսի օգտագործման եւ աղիքի քաղցկեղի միջեւ կապի լրացուցիչ ապացույցներ են գտել : Այս մասին հաղորդվում է Cancer Discovery ամսագրում հրապարակված հոդվածում:

Ըստ MedicalXpress-ի՝ հետազոտության հեղինակները հաջորդականացրել են կոլոռեկտալ քաղցկեղի քաղցկեղային բջիջների էկզոմը: Էկզոմը գենոմի այն հատվածն է, որը ներկայացված է էկզոններով՝ շրջաններ, որոնք ուղղակիորեն մասնակցում են սպիտակուցի սինթեզին: Դիտարկվել է հիվանդների քաղցկեղի ընդհանուր 900 դեպք, որոնք դիտվել են հիվանդությունը կենսակերպի եւ սննդակարգի հետ կապող հետազոտության շրջանակներում:

Գիտնականները պարզել են, որ քաղցկեղը կապված է ԴՆԹ-ի վնասման մի տեսակի հետ, որը կոչվում է ալկիլացում, որը նախկինում նկարագրված չէր աղիքային քաղցկեղի համար: Ալկիլացման էին ենթարկվում KRAS եւ PIK3CA պրոտոոնկոգենները: KRAS-ը ծածկագրում է սպիտակուցը, որը մասնակցում է բջիջների աճի եւ բաժանման նախաձեռնման հետ կապված հետ ազդանշանների փոխանցմանը: Բացի այդ, լայնորեն հայտնի է, որ PIK3CA-ի մուտացիաները կապված են մարդկային տարբեր ուռուցքների զարգացման հետ:

Փոփոխությունների ենթարկված հյուսվածքները հիմնականում տեղակայված էին աղիքի հեռավոր մասում, որը տանում է դեպի ուղիղ աղիք, որտեղ առավել հաճախ են զարգանում ուռուցքները: Գեներում հայտնաբերված բոլոր մուտացիաները նույնպես կապված էին հիվանդի վատ ապրելունակության հետ: Ալկիլացման ամենալայն մակարդակները 47 տոկոսով մեծացրել են ուղիղ աղիքի քաղցկեղից մահվան ռիսկը:

Նմանատիպ մուտացիոն գործընթաց է դիտվել նաեւ առողջ աղիքային հյուսվածքներում, բայց բոլոր դեպքերում գիտնականները կապ են հայտնաբերել նաեւ վերամշակված եւ չմշակված կարմիր մսի սպառման բարձր մակարդակի հետ, բայց՝ ոչ թռչնամսի, ձկների կամ ուսումնասիրված կենսակերպի այլ գործոնների: Դա պայմանավորված է նրանով, որ միսը քիմիական նյութեր է պարունակում, որոնք կարող են ալկիլացում առաջացնել, օրինակ՝ նիտրոզոմիացություններ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել