• Latest news

Ինչպե՞ս կարող է կորանավիրուսը դրսեւորվել պատվաստված մարդկանց մոտ

22 հունիսի, 2021  19:36

Պատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսի գլխավոր ախտանիշ կարող է լինել փռշտոցը: Այս մասին վկայում են ZOE COVID Symptom Study հետազոտության տվյալները:

Ինչպես հայտնում է Express-ը, հաճախակի փռշտոցը ախտանիշ է, որը հանդիպում է պատվաստված պացիենտների մոտ: Սովորաբար այն կորոնավիրուսի ախտանիշ է չի համարվում, բացի այդ, այն նույնիսկ չի մտնում ամենատարածված ախտանիշների թվում, որոնց թվում են բարձր ջերմությունը, տենդը, հազը, հոտառության կորուստը, գլխացավը, հեւոցը, կրծքավանդակի ցավը, աղիների խնդիրը եւ այլն:

Տաք եղանակին փռշտոցը սովորաբար ասոցացվում է ալերգիայի հետ, սակայն, ըստ մասնագետների, պատվաստումից հետո հաճախակի փռշտոցը կորոնավիրուսով վարակման նշան կարող է լինել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել